Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
НКՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Այս մասին փոխանցում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրը։
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում բարձրացված թեմաները և պայմանավորվել են հետևել դրանց»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: