Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի. գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին

Society

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ, իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Տեսանյութի տարածման հետ մեկտեղ հասարակությունը սկսեց կասկածի տակ առնել կնոջ հայ լինելը, սակայն, հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Բարեբախտաբար, Ազնիվը գերությունից վերադարձել է և ապրում է Ապարանի գյուղերից մեկում: Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն: Այդ տեսանյութում երևում է, թե ինչ սոցիալական վատ պայմաններում է ապարում Ազնիվը: Տեսանյութում նա հայտնում է, որ իրեն դրամական օգնության համար շատ են զանգահարում, բայց երբ ինքն ասում է, որ չի ցանկանում, որ այն լուսաբանվի՝ բոլոր օգնություն առաջարկողները անհետանում են:

Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում նաև իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մարդիկ իրեն են ուղղում տարբեր հայացքներ. «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ... մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:

Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն: Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:

Նրա հրամանատարը՝ Ռոմիկ Մխիթարյանը, ևս կար տեսանյութի մեջ, որը պատմում է՝ Ազնիվը Արցախյան առաջին պատերազմի տարիներից է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակվանից ընդգրկվել է Երկրապահի կենտրոնական բաժանմունքի կազմում և նորից մասնակցել մարտական գործողություններին. «Ազնիվենք օրուգիշեր, առանց մի րոպե հանգստանալու, զբաղված էին վիրավորներին օգնելով: Ամսի 5-ին, երբ եղավ հարձակումը Ջաբրայիլի զորամասի վրա, Ազնիվը, աղջիկները, երբ վիրավորվել էր մեր Հապետը, առաջին օգնությունը իրենք են ցույց տվել: Ազնիվս, քանի որ ծանրամարմին էր, մնացել էր բաց դաշտում: Սնարյադները չորս կողմում տրաքում էին, ինքը բաց դաշտի մեջտեղում ծնկաչոք աղոթում էր»,- հիշում է հրամանատարը՝ հավելելով, որ Ազնիվին խնդրելով, համոզելով հասցրել է, իր համոզմամբ, ապահով վայր, որտեղ այլ հայկական ջոկատ է եղել: 

Սակայն հետո ջոկատի հրամանատարը ջոկատի որոշ անդամների հետ շրջափակման մեջ է հայտնվել և մինչև դուրս են եկել, արդեն լսել են Ազնիվի գերեվարման լուրը: «Մինչև վաշտը հավաքեցինք իրար գլուխ, երկու օր մենք շրջափակման մեջ էինք, մինչև դուրս եկանք, մեզ լուր եկավ, որ Ազնիվը գերի է ընկել: Չգիտեմ՝ ինչի իրենք դուրս էին եկել (նկատի ունի մյուս ջոկատը-խմբ.), Ազնիվիս սխալ ուղղություն էին ցույց տվել: Բայց, փառք Աստծո, էդ ամեն ինչը անցավ գնաց: Մեր հաղթանակները առջևում են»,- ասում է հրամանատարը:

Ջոկատի հրամանատարը նաև վստահ է, որ եթե Ազնիվի մասնակցությամբ բեմադրված տեսանյութը չլիներ, գուցե նա այսօր ողջ չլիներ. «Շատ լավ է, որ Ազնիվը կարողացել է թաքցնել իր ազատամարտիկ լինելու հանգամանքը, քանի որ, եթե իմանային, որ ազատամարտիկ է, տանջելու էին տեղեկություն կորզելու համար»,- ասել էր Ազնիվի հրամանատարը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular