Վարչապետին, պատգամավորներին վիրավորելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի․«Իմ քայլ»
ՏեսանյութերԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դեմ է առաջարկվող փոփոխությանը, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`պատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Նախատեսվում է նաեւ, որ եթե նույն արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: