Դուբայի արքայադուստր Լատիֆան տեսաուղերձով հայտնել է, որ հայրը իրեն «պատանդ» է վերցրել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԴուբայի տիրակալի դուստրը, որը փորձել է փախչել երկրից 2018 թվականին, հետագայում գաղտնի տեսաուղերձներ է ուղարկել իր ընկերներին՝ մեղադրելով իր հորը իրեն «պատանդ» պահելու մեջ։ Նա հավելել է, որ «վախենում էր իր կյանքի համար»: BBC-ի հրապարակած կադրերում արքայադուստր Լատիֆա Ալ Մաքթումը ասում է, իրեն թմրանյութեր են տվել, երբ նա փախչում էր նավով, և հետ են վերադարձրել Դուբայ: Այնուհետև գաղտնի հաղորդագրությունները դադարել են, և ընկերները ՄԱԿ-ին կոչով խնդրել են միջամտել: ՄԱԿ-ի իրավունքների նախկին բանագնաց Մերի Ռոբինսոնը, ով 2018 թվականին Լատիֆայի հետ հանդիպելուց հետո նրան բնութագրել էր՝ որպես «անհանգիստ երիտասարդ կին», այժմ ասել է, որ արքայադստեր ընտանիքը իրեն «սարսափելի խաբեության է մատնել»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն կոմիսարը և Իռլանդիայի նախագահը միացել են միջազգային կոչերին՝ պարզելու Լատիֆայի ներկայիս վիճակը և գտնվելու վայրը: Տեսանյութերը ձայնագրվել են մի քանի ամիսների ընթացքում այն հեռախոսով, որը Լատիֆային գաղտնի տվել են նրան Դուբայ վերադարձնելուց մոտ մեկ տարի անց: Դուբայում այժմ մեկնարկել է «Free Latifa» արշավ: