Այս տարվա հունվար-փետրվարին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են. Պապոյան Զորքերն իրանց խնդիրը կատարում են. ԱԽ-ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքի ձայնագրությունը Աղվան Չատինյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաղացու կոչում Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր ՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների, այլ իր պետության դեմ ընդգրկված երկու կետի Ադրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք․ վարակից մահացել է 24 մարդ Գետահովիտում թունավորումից 12-ամյա երեխա է մահացել Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ 

Դատավորը դիմել է ԲԴԽ նախագահին՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները

Քաղաքական

Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։

«ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ 
պարոն Ռ. Վարդազարյանին

Խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի  լիազորությունները դադարելու վերաբերյալ: 

«ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ 
պարոն Ռ. Վարդազարյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 
դատարանի  դատավոր Կարինե Պետրոսյանից

Հարգելի պարոն Վարդազարյան,

ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել իմ նկատմամբ քանի որ «առկա են դատավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերևույթ հատկանիշներ»: 

Իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ես օգտվում եմ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքներից։ 

Մասնավորապես, ի թիվս այլոց, ես, որպես դատավոր, սույն կարգապահական վարույթի շրջանակներում ունեմ անկախ և անաչառ դատարանի կողմից իմ գործի արդարացի քննության իրավունք։

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նշել է. «Կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները» (Տե՛ս Ալբերտը և Լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 10 փետրվարի 1983 թվական, մ 29, Շարք Ա թիվ 58)»։

Այնուհետև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Դատարանը պետք է ուսումնասիրի՝ «արդյոք Արդարադատության խորհուրդը կարող էր համարվել անկախ և անկողմնակալ դատարան», ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով։
Դատարանը գտել է, որ որոշելու համար, արդյոք դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարող է համարվել «անկախ», պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։

Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (Տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, ն 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, մ 38, ՄԻԵԴ 2005-II)»։

Ինչպես տեսնում ենք Եվրոպական դատարանը «անկախության» առկայության փաստը որոշելիս հաշվի է առնում այն հանգամանքը, թե համապատասխան  մարմնի անդամներն ինչ ձևով են նշանակվում տվյալ պաշտոնին (այսինքն` որն է ընթացակարգը), որքան է նրանց պաշտոնավարման ժամկետը և արդյոք առկա են բավարար երաշխիքներ արտաքին (կողմնակի) ճնշումների դեմ: 

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական  խորհրդի իրավաբան-գիտնական անդամններն (որոնք կարգապահական գործի քննության պարագայում հանդես են գալիս որպես դատավոր) ընտրվում են ՀՀ ԱԺ կողմից։ Ճիշտ է, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ պետական  իշխանության մարմինների կողմից դատական մարմնի անդամների նշանակման հանգամանքը ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում, սակայն Կոնվենցիան խախտված կարող է համարվել այն դեպքում, երբ դիմողը կարողանա ցույց տալ, որ դատական մարմնի անդամների նշանակման կարգը, ընդհանուր առմամբ կրել է անբավարար բնույթ, կամ որ գործի քննության համար հատուկ մարմնի հաստատությունը թելադրված է եղել այնպիսի դրդապատճառներով, որոնք կապված են ընթացքի վրա ազդելու փորձի հետ: 
Վերը նշված արձանագրումների հաշվառմամբ կարելի է պնդել, որ դատավորի անկախություն եզրույթը ընդհանրական, կոնկրետ գործով քննվող փաստերով չպայմանավորված բնութագրիչ է և առավելապես դրա գնահատման համար հաշվի են առնվում տվյալ դատարանի համակարգային (ինստիտուցիոնալ) և ընթացակարգային անկախությունը:

Կոնկրետ սույն պարագայում իմ վերաբերյալ կարգապահական գործը քննող դատարանի (ԲԴԽ) կազմը օրինական համարվել չի կարող և չի կարող հանդես գալ որպես անկախ դատարան, քանի որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը կատարվում է օրենքի խախտմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող հանդիսանալ բարձրագույն դատական խորհրդի անդամ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  /հետագա տեքստում նաև՝ Օրենսգիրք/ 80-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ  հոդվածի 1-ին մասը սահմանում է բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքի 20-րդ գլխին՝ նշելով, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները դադարում են նույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Անհրաժեշտ է նշել, որ  որևէ տարբերակում չկա այն մասով, թե ԲԴԽ անդամը ընտրված է ՀՀ Ազգային ժողովի, թե Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: 
Մասնավորապես, Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաև, եթե լրացել է նրա  65 տարին: 

Վերը նշված բոլոր հոդվածների համակարգային վերլուծությունից և համադրումից հետևում է, որ  Օրենսգրքի 160-րդ հոդվածը կիրառելի է ինչպես Դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ: Օրենսդրի նման կարգավորումը իրավաչափ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի լույսի ներքո, քանի որ Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմով սահմանվել է խտրականության արգելքը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված  սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 

Չնայած դրան՝ այս պահին գործող ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ՝ Գագիկ Ջհանգիրյանը /ծնված՝ 1955  թվականին/, որի լիազորությունները Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեին՝ նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անպայման հայտարարություն է տարածում: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով  դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ  ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:   

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպահմանը: 

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: 

Բարձրագույն դատական խորհուրդը, որպես Օրենսգրքով դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմին, պետք է անվերապահորեն և խստիվ հետևի օրինականության սկզբունքի պահպանմանը:  
 
Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական նորմերի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ ՙՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի  լիազորությունները դադարելու վերաբերյալ: 

Հարգանքներով՝ Կարինե Պետրոսյան 19.02.2021»,- գրել է դատավորը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս տարվա հունվար-փետրվարին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են. ՊապոյանԶորքերն իրանց խնդիրը կատարում են. ԱԽ-ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքի ձայնագրությունը Աղվան Չատինյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաղացու կոչում Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր ՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների, այլ իր պետության դեմ ընդգրկված երկու կետիԱդրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք․ վարակից մահացել է 24 մարդ Գետահովիտում թունավորումից 12-ամյա երեխա է մահացելԵրևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ Սյունիքի մարզի Աճանան գյուղի և մի շարք կազմակերպությունների գազամատակարարումը կդադարեցվիՍյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-ի ներկայությունն ապօրինի էԵկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչ մասին լսում եմ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գորիսի մի շարք համայնքների ղեկավարների հետ Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում են. Հասրաթյան «The Halo trust»-ը Արցախի որոշ հատվածներում կիրականացնի զինամթերքի վնասազերծման աշխատանք Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը. Արփինե Հովհաննիսյան Օրվա խորհուրդԱպրիլի 20-ի աստղագուշակ«Հրապարակ». Աշխատանքից ազատեցին և ԱԱԾ կանչեցին«Փաստ». Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին»«Ժողովուրդ». ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հանդիպել է Փաշինյանին«Հրապարակ». Որոշ սյունեցիներ հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ». Փաշինյանը այցերի ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը, Արարատը«Ժողովուրդ». Երևանում կլինեն քաղաքապետի ընտրություններ«Հրապարակ». Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիեւը՝ ընդդեմ հայկական բանակ«Փաստ». Ծառուկյանի առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել3 օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որից 1-ը՝ նախկինում կատարված Նա ադրբեջանցի ազգին անվանեց վայրի գազաններ․ ադրբեջանցու արձագանքը Զոհրաբյանի ելույթին (տեսանյութ) Հենց ներսից էլ ծառերի բիզնես են անում. «Բնապահպանի տուն» Շուշիում ապամոնտաժում են բազմահարկ շինությունը (տեսանյութ) Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է․ ՄԻՊԵրևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ Վրաստանում գրեթե կես տարվա բոյկոտը մոտենում է ավարտին. ընդդիմության մեծ մասն ու իշխանությունը համաձայնության հասան Պաշտոնյան իր մեջ ուժ է գտել ասել ճշմարտությունը իշխող ուժի և գերիների վերադարձի մասին․ Ռուբեն Մխիթարյան Իվետա Մուկուչյանի գարնանային կերպարը (լուսանկար)ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ Արցախում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները․ ԱՀ ԱՆ Քաղաքացին կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը և ստացել սնկային թունավորում․ ԱՆ Կոտայքում Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ Փաշինյանը մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ մատաղ է անում Եվրոպային․ Սամվել Ֆարմանյան Վաղը Արտակ Թովմասյանը կլինի Գյումրիում. կհանդիպի քաղաքացիների հետ Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում. Sputnik Արմենիա 5 խորհուրդ Կամասուտրայից, որոնք կկատարելագործեն ձեր սեքսըՔոչարյանի փաստաբանը՝ «մեծ գումարներ ստանալու և գործն արհեստականորեն ձգձգելու» մասին (տեսանյութ) Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձըՀատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Մենք պետք է խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր․ Արմեն Գևորգյան Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան Պետք է խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում․ Սարգիս Խանդանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ում
Ամենադիտված