Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Դատավորը դիմել է ԲԴԽ նախագահին՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները

Политические

Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։

«ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ 
պարոն Ռ. Վարդազարյանին

Խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի  լիազորությունները դադարելու վերաբերյալ: 

«ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ 
պարոն Ռ. Վարդազարյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 
դատարանի  դատավոր Կարինե Պետրոսյանից

Հարգելի պարոն Վարդազարյան,

ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել իմ նկատմամբ քանի որ «առկա են դատավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերևույթ հատկանիշներ»: 

Իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ես օգտվում եմ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքներից։ 

Մասնավորապես, ի թիվս այլոց, ես, որպես դատավոր, սույն կարգապահական վարույթի շրջանակներում ունեմ անկախ և անաչառ դատարանի կողմից իմ գործի արդարացի քննության իրավունք։

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նշել է. «Կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները» (Տե՛ս Ալբերտը և Լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 10 փետրվարի 1983 թվական, մ 29, Շարք Ա թիվ 58)»։

Այնուհետև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Դատարանը պետք է ուսումնասիրի՝ «արդյոք Արդարադատության խորհուրդը կարող էր համարվել անկախ և անկողմնակալ դատարան», ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով։
Դատարանը գտել է, որ որոշելու համար, արդյոք դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարող է համարվել «անկախ», պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։

Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (Տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, ն 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, մ 38, ՄԻԵԴ 2005-II)»։

Ինչպես տեսնում ենք Եվրոպական դատարանը «անկախության» առկայության փաստը որոշելիս հաշվի է առնում այն հանգամանքը, թե համապատասխան  մարմնի անդամներն ինչ ձևով են նշանակվում տվյալ պաշտոնին (այսինքն` որն է ընթացակարգը), որքան է նրանց պաշտոնավարման ժամկետը և արդյոք առկա են բավարար երաշխիքներ արտաքին (կողմնակի) ճնշումների դեմ: 

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական  խորհրդի իրավաբան-գիտնական անդամններն (որոնք կարգապահական գործի քննության պարագայում հանդես են գալիս որպես դատավոր) ընտրվում են ՀՀ ԱԺ կողմից։ Ճիշտ է, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ պետական  իշխանության մարմինների կողմից դատական մարմնի անդամների նշանակման հանգամանքը ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում, սակայն Կոնվենցիան խախտված կարող է համարվել այն դեպքում, երբ դիմողը կարողանա ցույց տալ, որ դատական մարմնի անդամների նշանակման կարգը, ընդհանուր առմամբ կրել է անբավարար բնույթ, կամ որ գործի քննության համար հատուկ մարմնի հաստատությունը թելադրված է եղել այնպիսի դրդապատճառներով, որոնք կապված են ընթացքի վրա ազդելու փորձի հետ: 
Վերը նշված արձանագրումների հաշվառմամբ կարելի է պնդել, որ դատավորի անկախություն եզրույթը ընդհանրական, կոնկրետ գործով քննվող փաստերով չպայմանավորված բնութագրիչ է և առավելապես դրա գնահատման համար հաշվի են առնվում տվյալ դատարանի համակարգային (ինստիտուցիոնալ) և ընթացակարգային անկախությունը:

Կոնկրետ սույն պարագայում իմ վերաբերյալ կարգապահական գործը քննող դատարանի (ԲԴԽ) կազմը օրինական համարվել չի կարող և չի կարող հանդես գալ որպես անկախ դատարան, քանի որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը կատարվում է օրենքի խախտմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող հանդիսանալ բարձրագույն դատական խորհրդի անդամ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  /հետագա տեքստում նաև՝ Օրենսգիրք/ 80-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ  հոդվածի 1-ին մասը սահմանում է բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքի 20-րդ գլխին՝ նշելով, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները դադարում են նույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Անհրաժեշտ է նշել, որ  որևէ տարբերակում չկա այն մասով, թե ԲԴԽ անդամը ընտրված է ՀՀ Ազգային ժողովի, թե Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: 
Մասնավորապես, Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաև, եթե լրացել է նրա  65 տարին: 

Վերը նշված բոլոր հոդվածների համակարգային վերլուծությունից և համադրումից հետևում է, որ  Օրենսգրքի 160-րդ հոդվածը կիրառելի է ինչպես Դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ: Օրենսդրի նման կարգավորումը իրավաչափ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի լույսի ներքո, քանի որ Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմով սահմանվել է խտրականության արգելքը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված  սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 

Չնայած դրան՝ այս պահին գործող ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ՝ Գագիկ Ջհանգիրյանը /ծնված՝ 1955  թվականին/, որի լիազորությունները Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեին՝ նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անպայման հայտարարություն է տարածում: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով  դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ  ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:   

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպահմանը: 

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: 

Բարձրագույն դատական խորհուրդը, որպես Օրենսգրքով դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմին, պետք է անվերապահորեն և խստիվ հետևի օրինականության սկզբունքի պահպանմանը:  
 
Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական նորմերի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ ՙՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի  լիազորությունները դադարելու վերաբերյալ: 

Հարգանքներով՝ Կարինե Պետրոսյան 19.02.2021»,- գրել է դատավորը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное