Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարը. կա վիրավոր
Чрезвычайный случайՓետրվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Արգիշտի Բ.-ն իր վարած Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պաjմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 7-ամյա Լյուսյա. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Արգիշտի Բ.-ն ծառայում է է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար: