Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) 

«Եթե մեկն ընկներ, ոտքը ջարդեր, դուրս է գալիս, որ մեղավորը Տարոն Մարգարյանն է»

Իրավունք

Hraparak.am-ը գրում է․

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Եթե վերծանելու լինենք Քննչական կոմիտեի երկարաշունչ, տաղտկալի հաղորդագրությունը, մեկ նախադասությամբ կարող ենք ասել՝ իրավապահ մարմինը նախկին քաղաքապետին մեղադրում է նրանում, որ 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2014 թվականը համայնքային հողատարածքներից տարածքներ է նվազեցրել՝ աճուրդի միջոցով, էժան գնով իր մերձավոր-մտերիմներին վաճառելու համար։ 2018-ին հարուցված այս գործի մասին, ՔԿ-ն հայտարարում է նախօրեին, կասկած կա, որ «նախկինների» դեմ քրեական գործերը կրկին ջրի երես են հանում քաղաքական այս խառը իրավիճակում՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար, թե «թավիշն» ավարտվել է։ Տարոն Մարգարյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Մենք զրուցել ենք նրա հետ․

-Դուք միջնորդել եք որոշակիացնել Տ․Մարգարյանին առաջադրված մեղադրանքը, ի՞նչ պատասխան եք ստացել։

-Բազմաթիվ մտքեր կային, որոնք նշվել էին քննիչի կողմից, կարող էին մեկնաբանվել տարբեր ձեւ, կարող էին չմեկնաբանվեին առհասարակ, որը որոշակիության սկզբունքին հակասում է։ Այդ մասով ասել եմ՝ որոշակիացրեք, ըստ էության՝ այդ միջնորդության վերաբերյալ տեղեկություն չունենք։

-Օրինակ՝ մեղադրանքի ո՞ր մասը ձեզ հասկանալի չէ, մեծ հաղորդագրություն են տարածել, թվարկել, թե ենթադրաբար ինչեր է արել նախկին քաղաքապետը։

-Այ, խնդիրը կայանում է նրանում, որ Տարոն Մարգարյանը դե յուրե այդ գործողություններին որեւէ առնչություն չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ, ոնց հասկացա՝ գույքն օտարվել է աճուրդներով, իսկ օտարման կարգը նախատեսված է օրենքով։ Տարոն Մարգարյանն այնքան մասնակցություն է ունեցել, ինչքան՝ ես, այսինքն՝ զրո։ Քննիչին խնդրել ենք պարզաբանել։ Օրինակ, եթե քաղաքապետարանում մեկը պատուհանից իրեն ցած նետեր, էլի մեղավորը Տարոն Մարգարյա՞նն էր դուրս գալիս, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է մերձավորներին, սանիկ էին նշել, այսպես ասեմ․ քրեական գործերով որեւէ տեղեկատվություն կամ որեւէ տվյալ չկա առ այն, որ անձանցից ինչ-որ մեկը, որը մասնակցել է աճուրդի, գնել է ինչ-որ գույք, եղել է Տարոն Մարգարյանի հետ այս կամ այն չափով մտերիմ։ 

-Այսինքն՝ Տարոն Մարգարյանի դեմ ցուցմունք չկա։

-«Դեմ» ցուցմունքն անհասկանալի է։

-Իսկ այդպիսի մարդ կա՞, որ թեկուզ անհիմն ինչ-որ բան է ասել Տարոն Մարգարյանի դեմ։

-Այդպիսի մարդ լինելու վերաբերյալ մենք տեղեկություն չունենք, ամենայն հավանականությամբ՝ չկա էլ։ Ենթադրում եմ, որ ենթադրել են էսինչ մարդը Տարոն Մարգարյանի հետ մոտիկ է, որովհետեւ Մարգարյանն ունի հեղինակություն, իրեն բոլորը ճանաչում են։

-Ինչպես հասկացա՝ Տարոն Մարգարյանը եղել է Երեւանում, ներկայացել է ՔԿ, սակայն նրա վերաբերյալ հետախուզում է հայտարարվել։

-Շատ աբսուրդային է․ խնդիրն ինչո՞ւմն է՝ փետրվարի 7-ին Տարոն Մարգարյանը մեկնում է Մոսկվա՝ բուժզննման նպատակով, մեկնելու հաջորդ օրը նախաքննական մարմինը որոշում է կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, 2018-ի օգոստոսից քննվող գործով չգիտես ինչու՝ 2021-ի փետրվարի 7-ին։ Արդեն ամսի 11-ին մեր փաստաբան-կոլեգաններից մեկը կապի է դուրս գալիս քննիչի հետ եւ հայտնում է, որ Տարոն Մարգարյանը գտնվում է ՌԴ-ում, ինքը հնարավորինս շուտ գալու է Հայաստան, դա էլ փետրվարի 13-ն էր՝ առաջին չվերթով։ Այդ օրը պարոն Մարգարյանը եկավ 23։ 00-ին եւ 00։ 40-ին ներկայացանք քննիչի մոտ։ Ու ի զարմանս մեզ՝ նշեց, որ որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու վերաբերյալ։ Այսինքն՝ ամսի 11-ին մարդը խոսում, պայմանավորվում է մեր հետ ու այդ նույն օրը հետախուզում է հայտարարում։ 

-Հիմա հետախուզումը վերացրե՞լ է։

-Բնականաբար, քննիչը պիտի վերացնի, որ վերացրած չլիներ, պարոն Մարգարյանին ոստիկանները պետք է հետապնդեին, բնականաբար, նման բան չի եղել։

-Գործով անցնում է նաեւ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նույն մեղադրանքը նաեւ նրան է առաջադրված, ի՞նչ առնչություն ունի։

-Չգիտեմ, նշված է, որ պետգույքի կառավարման վարչության պետն է եղել Արման Սահակյանը եւ վերջ։ Մոտավորապես՝ այսպես կարող ենք եզրակացնել․ քաղաքապետարանի հետ կապ ունեցող ինչ հիմնարկ-ձեռնարկությունում, շինությունում, օրինակ, հրդեհ լիներ կամ մեկն ընկներ, ոտքը ջարդեր, դուրս է գալիս, որ մեղավորը Տարոն Մարգարյանն է, ենթադրություն է էլի։ Հանցանքը պետք է ունենա ժամանակահատված՝ հանցանքի կատարման պահ, հետեւանքի առաջացման պահ, կարեւոր հարց կա, ես որպես փաստաբան չեմ կարողանում ֆիքսել՝ այս մարդը ե՞րբ է սկսել իր լիազորությունները չարաշահել, այդ չարաշահումը ե՞րբ է ավարտվել ու ե՞րբ է առաջացել հետեւանքը, այսինքն՝ սա էլ է անորոշ։

-Այս դեպքում վաղեմության ժամկետ կա՞ եւ ինչքա՞ն է։

-Ըստ էության՝ վաղեմության ժամկետ կա, սա ծանր հանցագործություն է համարվում, որի վաղեմության ժամկետը երկար է։ Եթե մենք ունենայինք անգամ վաղեմության ժամկետ, համաներում կամ ինչ-որ հիմք լիներ, սակայն մենք նրա կողմնակիցն ենք, որ պարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվի միմիայն արդարացնող հիմքով։ 

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա այս գործի մասին հաղորդագրություն տարածվեց, տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ, որ հնարավոր է այս փուլում որոշակի հարցեր է ուզում լուծել իշխանությունը։

-Եթե լիներ ստանդարտ գործ, լիներ մեղադրանքի որոշակիություն,  լինեին գործողություններ, որոնք ունենային տրամաբանություն, ես նույնիսկ այսքան չէի խոսի, կասեի՝ թող մարդիկ հանգիստ իրենց քննությունն անեն, բայց իմ մոտ ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ այս մարդուն որպես մեղադրյալ են ներգրավել, որ ուղղակի Հայաստան չգա՝ հետախուզում կհայտարարեին, կհրապարակեին, որ Տարոն Մարգարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել եւ փախած է երկրից։ Բայց իրենց նախատեսածը չստացվեց, պարոն Մարգարյանը փախնելով աչքի չի ընկել, ինքը միշտ եղել է իր երկրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ
Ամենադիտված