Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան 

«Դա մեծ շոուի մի դրվագ է»․ Hraparak.am

Իրավունք

Քննչական կոմիտեն որոշել է ընդդիմության մեծ հանրահավաքից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, մեղադրանք առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, եւ եւս երկու նախկին պաշտոնյայի։ Հարուցված քրգործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, սակայն, լավ չի հասկացվում՝ կոնկրետ ինչում են մեղադրվում նախկին քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները, միայն երեւում է, որ խոսքը 2009-11 թթ․ ինչ-որ հողերի օտարման մասին է, որտեղ, ըստ իշխանությունների, թույլ է տրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Տարոն Մարգարյանի շահերի պաշտպանն արդեն արձագանքել է այս մեղադրանքին՝ հայտնելով, որ քրեական գործը զավեշտալի է, նա չի ընդունում մեղադրանքը եւ հումորով է վերաբերվում դրան։
Մենք զրուցել ենք Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ։ Նա ասաց, որ սա հերթական շինծու գործն է, եւ իր համար նույնպես ծիծաղելի է այս ամենը։ «Էն, ինչը ես պատկերացնում եմ, որ մասով որ ես անցնում եմ, դրա մասին չեմ կարող էս պահին խոսել, որովհետեւ դա նախաքննական գաղտնիք է, եւ պիտի ասեմ, որ վաղուց արդեն ինձ համար սովորություն եմ դարձրել, որ էս ոչմիբանների սարքած գործերին մեկնաբանություն չտամ։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է այս ամենը։ Առավել եւս էն, ինչ որ պատկերացնում եմ, որով որ նորից իմ անունը շահարկվեց, շուտով կլրանա այդ գործի հոբելյանական 3 տարին։ Դրանք գործերի խումբ են։ Ինձ մեղադրանք առաջադրվել էր դեռեւս նախորդ տարի, ուղղակի ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ էդ հաղորդագրությունն ինձ հետ։ Եվ ես նույնպես ծիծաղով եմ վերաբերվում նմանատիպ շինծու գործեր պատվիրելուն, սարքելուն, կարելուն»,- ասաց Արման Սահակյանը։

- Հիմա քանի՞ քրեական գործ կա Ձեր դեմ հարուցված։

- Եկեք թիվը չասեմ, քանի որ դրանք բազմաթիվ են, բայց, իհարկե, կոնկրետ ես քրեական գործերով չեմ անցնում, համենայնդեպս, իմ ղեկավարած գերատեսչության հետ կապված գործերը բավականին շատ են, տասնյակներ են։ Բայց մեղադրանք առաջադրվել է այս մի գործով։

- Մի կողմ թողնենք քաղաքական մոտիվացիան, ըստ Ձեզ՝ այդ բազմաթիվ քրեական գործերից որեւէ մեկի տակ հիմք չկա՞, Ձեր աշխատած տարիները լիարժեք մաքո՞ւր են եղել, ու որեւէ չարաշահում չի՞ եղել։

- Իհարկե, չկա։ Ես շատ հանգիստ եմ տանում, հարուցվել են էդ գործերը, թող նայեն, ուսումնասիրեն, եթե ինչ-որ բան կա, թող գտնեն, ես շատ հանգիստ եմ։ Նորից եմ ասում՝ ես արդեն սովորել եմ էս ոչմիբանների սարքած գործերին։

- Մենք հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երեւան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր եւ իր մերձավորների համար առանձնացնել եւ ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց եւ հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին եւ աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ»: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք, այստեղ կա՞ չարաշահում։

- Ես կարծում եմ, որ որեւիցե չարաշահում չի կարող էդտեղ լինել, եւ Տարոն Մարգարյանի փաստաբանը բավականին հստակ էդ բոլոր շինծու մեղադրանքներին պատասխանները տվել էր իրավական հարթությունում։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ես որեւէ կապ չունեմ էդ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, չգիտեմ՝ ինչ է գրված էնտեղ, դրանց հետ, եւ ես վստահ եմ, որ էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ։

- Վերադառնալով հաղորդագրությանը, մի փոքր անհասկանալի է՝ ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում, կոնկրետ ի՞նչ չարաշահում եք թույլ տվել։

- Անկեղծ ասած՝ ես էլ չեմ պատկերացնում։ Դա մեծ շոուի մի դրվագ է։

- Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։

- Այն, ինչ նկարագրված է Քննչական կոմիտեի կողմից, որեւիցե նմանատիպ գործով ես հարցաքննության չեմ հրավիրվել։ Իսկ այդ մեղադրանքը, ես ասացի արդեն, իմ պատկերացումներով՝ այդ գործի շրջանակներում կա եւս մի գործ, որի մասին էդտեղ նկարագրված չէ, եւ նախորդ տարի ինձ էդ մեղադրանքն արդեն առաջադրվել է։ Թե հիմա ինչու է նորից շահարկվում, կարծում եմ՝ բոլորիս համար էլ պարզ է։

- Քանի որ այսօր մեծ հանրահավաք է նախատեսված, ի՞նչ եք կարծում՝ հատո՞ւկ են հենց հանրահավաքից առաջ այս մեղադրանքն առաջադրել։

- Ոչ թե կարծում եմ, այլ հաստատ վստահ եմ դրանում։

- Հնարավո՞ր է, որ հանրահավաքից առաջ, օրինակ, որոշում կայացնեն Ձեզ ձերբակալել։

- Դե, կապրենք՝ կտեսնենք, չեմ կարծում։ Համենայնդեպս, ես մտածում եմ, որ մեր իրավապահ մարմինները, առավել եւս՝ Քննչական կոմիտեի, բավականին շատ քննիչների հետ եմ ծանոթացել, կարծում եմ՝ նորմալ մարդիկ են, ուղղակի իրենք էլ ստիպված փորձում են էդ հանձնարարությունները կատարել։

- Դուք եւ Տարոն Մարգարյանը ներկա լինելո՞ւ եք հանրահավաքին։

- Ոչ միայն ներկա եմ լինելու, այլեւ կոչ եմ անում բոլոր իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ մերձավորներին, ի վերջո, 2017 թվականին ես մոտ 20 հազար ձայն եմ հավաքել եւ թիվ 2 ընտրատարածքի բոլոր իմ ընտրողներին խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի բոլորը մասնակցեն վաղվա հանրահավաքին՝ ի փրկություն մեր երկրի, էս ոչմիբաններից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված