Խորխե Սամպաոլին պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ
ՍպորտԱրգենտինացի մարզիչ Խորխե Սամպաոլին համաձայնեցրել է պայմանագիրը ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբի հետ,- Twitter-ի իր միկրոբլոգում ասել է Sport Mediaset-ի լրագրող Անդերսինյո Մարկեսը:
Լրագրողի խոսքերով՝ «Ատլետիկոյի» ներկայիս ղեկավար Սամպաոլին կմիանա «Մարսելին» Բրազիլիայի առաջնության ավարտին։ Վերջին հանդիպումները կկայանան փետրվարի 25-ին: 60-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի երկուսուկես տարի ժամկետով:
«Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել փետրվարի 2-ից, երբ աշխատանքից հեռացվեց պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը: