Պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկը շուտով կլինի ՀՀ-ում․ նա կբուժի զինվորներին
ОбществоԵրևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավագույնը լավագույններին
Ժամեր անց Խայսը կլինի Հայաստանում
Նա աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկն է։Այս ամիսներին Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, մեր հայրենակիցներ Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի մեծ ջանքերի շնորհիվ այս ամեն իրականություն դարձավ: Զինվորի տան պրոթեզավորման գործընթացը նախաձեռնեց Նիդեռլանդների համամահայկական հիմնադրամը և արդեն շարունակում է Հայաստանի Համահայկական հիմնադրամը։
Մենք համատեղեցինք մեր ջանքերը հանուն մեր քաջերի առողջության...»