Իշխանության բախտը բերել է, որ մենք ունենք իրավագիտակցություն. Վանեցյան
ՔաղաքականՔաղաքացիները մեզ մեղադրում են կտրուկ գործողություններ չանելու մեջ, որովհետև հասկանում ենք, որ չի կարելի անցնել օրենքը և Սահմանադրությունը, քայլերը պետք է անենք սահմանադրական ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Իշխանության բախտը բերել է, որ մենք ունենք իրավագիտակցություն և պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում»,- ասաց նա։
Վանեցյանի պնդմամբ՝ իշխանությունը օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմախոսներին: ԱԱԾ նախկին տնօրենը հավելեց, որ ինքը 100 տոկոսով վստահ է, որ երկիրը փրկելու են արհավիրքից: