Գյումրիում եղել է կազմակերպված հավաք` մի քանի թափթփուկների և խաբվածների մասնակցությամբ. գյումրեցի (տեսանյութ)
SocietyԿան մարդիկ, ովքեր չունեն այնքան գրագիտություն և տրամաբանություն, որ հասկանան, թե ինչ սարսափելի աղետ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխին։ Օրերս Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին ներկա էր փոքր քանակությամբ մարդկանց խումբ, ովքեր չգիտեմ, թե ինչ ակնկալիքներով էին հավաքվել և փորձում էին ցույց տալ աջակցություն` իրենց տիրոջը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Գյումրիից հանրահավաքին մասնակցելու նպատակով Երևան եկած քաղաքացին։
Նրա խոսքով՝ օրերս Գյումրիում տեղի է ունեցել կազմակերպված հավաք․ «Գյումրիում նորմալ հավաք չի եղել, մի քանի թափթփուկներ և խաբվածներ էին հավաքվել։ Նիկոլ Փաշինյանը «գողի» նման եկավ և գնաց ու այդ ամենը բեմականացված էր շատ վատորակ։ Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը զրահաբաճկոնով է գնում Ազգային ժողով, ապա ինչպես բացատրել այն, որ նա ճանապարհին կանգնեցնում էր իր ավտոմեքենան և դուրս գալիս, հանդիպում քաղաքացիներին։ Նա վախենում է նույնիսկ սեփական ստվերից․ դա պարզորոշ կազմակերպված հանրահավաք էր, որտեղ նրա անվտանգությունն ապահովված էր»,- ընդգծեց գյումրեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփինե Հակոբյան