Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են. Մելիքյան
BlogosphereԹե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Կայանալու են վաղը
Մալյան՝ 11:00
Սաղաթելյան՝ 13:00
Բեքարյան՝ 16:00
Բոլորը՝ Երևանի դատարանի «Ավան» նստավայրում։ Գյուլիքեխվյան 20:
Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակում, ինչից հետո նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ: Ավելի ուշ ձերբակալվել են:
Հիշեցնենք նաև, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Փաստաբանի հաղորդմամբ՝ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար: