Իշխանական ֆեյքերը զրպարտություն և հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում իմ եւ Սաղաթելյանի հասցեին. կդիմեմ դատարան. Էլիբեգովա
ԲլոգոսֆերաՍկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անժելա Էլիբեգովանը։
«Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։
Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
‼️Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար»,-գրել է նա։