«Հոֆենհայմ»-ը հաղթեց «Վերդեր»-ին. Ադամյանը դուրս եկավ փոխարինման
SportԳերմանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վերդեր»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները 4 անգամ գրավեցին բրեմենյան թիմի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Հոֆենհայմ»-ի կազմում աչքի ընկան Բոբուն, Բաումգարտները, Դաբուրը և Ռուտենը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարիման դուրս եկավ 81-րդ րոպեին:
Բունդեսլիգայի այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է, իսկ «Վերդերը»` 12-րդը: Առաջատարը 49 միավորով «Բավարիա»-ն է: