«Տոտենհեմ»-ը զիջեց «Վեստ Հեմ»-ին
SportԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվել էր «Վեստ Հեմ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի «Տոտենհեմ»-ը պարտվեց 2:1 հաշվով: «Վեստ Հեմ»-ի կազմում աչքի ընկան Մայքլ Անտոնիոն և Զեսի Լինգարդը: «Տոտենհեմ»-ի հեղինակության գնդակ խփեց Լուկաս Մոուրան:
Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 9-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ը` 4-րդն է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 56 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: