«Խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային եւ ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերեւս, դժվար է գտնել». Արմեն Ամիրյան
ԲլոգոսֆերաՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է կատարել՝ շնարհավորելով կինոլեգենդի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը։
«Զարմանալի առատաձեռն ժողովուրդ ենք:
Ամերիկյան կինեմատոգրաֆին տվել ենք Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինոյին տվեցինք Անրի Վերնոյ, խորհրդային կինեմատոգրաֆին ՝ Արտավազդ Փելեշյան: Բայց միեւնույն ժամանակ պետք է խոստովանենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային եւ ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերեւս դժվար է գտնել: Եվ ինչպես ինքը` մեծ վարպետն է ասում. «Թեպետ իմ ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ կան շատ հայկական մտքեր»: Եվ մեկ այլ բնորոշմամբ վարպետն ասում է. «Իմ ֆիլմերն ունեն կարեւոր մի առավելություն` իմ ֆիլմերում չկա խոսք, բայց միեւնույն ժամանակ իմ ֆիլմերում կա մի մեծ բացթողում` այնտեղ բացակայում է խոսքը»: