Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է «Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ Նոյեմբերյանում Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ 

«Հավաքների սահմանափակումն անօրինական էր». որքանով են խախտվել մարդկանց իրավունքները՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում

Հասարակություն

Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: 

Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը։ Սակայն, հավաքների ազատությունը սահմափակվում է արտակարգ և ռազմական դրության ժամանակ։ Թե՛ արտակարգ, և թե՛ ռազմական դրության ժամանակ կազմակերպվում էին մի շարք բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարներին բերման էին ենթարկում, սակայն դա չէր խանգարում նրանց՝ շարունակելու իրենց պայքարը։ 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ հավաքները՝ ՌԴ մեկնել ցանկացողներ, բուհ չընդունված դիմորդներ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներ, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ, դեսպանատների դիմաց Ադրբեջանին դատապարտելու կոչեր անող քաղաքացիներ, 17 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Թվարկվածներից առավել երկարատև են եղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և 17 կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած հավաքները։

«Հավաքների ազատությունը կարևոր ազատություններից մեկն է։ 2020 թվականի արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակումը անհամաչափ և հաճախ նույնիսկ անօրինական էին, որովհետև հավաք համարվում է մեկից ավելի մարդկանց ներկայությունը և բողոքը նույն վայրում, իսկ այդ նույն ժամանակահատվածում մարդկանց բերման էին ենթարկում նույնիսկ միայնակ ակցիա իրականացնելու համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: 2020 հունիսի 12-ին, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն և հավաքներ կազմակերպելու առումով դեռևս սահմանափակումներ չէին մտցվել, ոստիկանները ԱԺ-ի դիմացից միայնակ ակցիա իրականացնելու համար բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Իրավապաշտպանի պահանջը մեկն էր՝ արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Վերջինիս բերման ենթարկեցին այն ժամանակ, երբ վերջինս ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար, չի կարող այն դադարեցնել։ Ոստիկանը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել իր օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։

Իրավապաշտպանը արտակարգ դրության ժամանակ բերման է ենթարկվել երկու անգամ, սակայն վարչական տույժի չի ենթարկվել․ «Վարչական այդ ձերբակալումը բողոքարկվել և ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ 2-րդը՝ սահմանված ժամկետներում նույնիսկ դատարան չմտավ, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեին, սակայն այդ ժամանակ էլ ես հանդես էի գալիս ոչ որպես հավաքի մասնակից, այլ որպես իրավապաշտպան»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն, որի ժամանակ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ենթադրվեցին։ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ պատերազմի օրերին բազմաթիվ ցուցարարներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տարբեր դեսպանատների դիմաց՝ դեսպաններից պահանջելով դատապարտել Արցախի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանին և Թուրքիային, և այդ հավաքներին որևէ միջամտություն չէր լինում․ «Ադրյո՞ք դա կազմակերպված էր իշխանությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ նպատակ էին հետապնդում, սակայն փաստ է, որ հավաքների այդ արգելքը չէր գործում այդ օրերին հավաք իրականացնողների նկատմամբ։ Ոստիկանությունը սկսեց բռնի ուժ կիրառել և բերմալ ենթարկել նույեմբերի 10-ից ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին և հիմնավորում էին, որ բերման ենթարկելու պատճառը ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն է»։

Նոյեմբերի 27-ին՝ վարչական դատարանի որոշմամբ, հանվեցին ռազմական դրության ժամանակ հավաքների կազմակերպմանը վերաբերող սահմանափակումները։

«Խաղաղ հավաքների կազմակերպումը այսուհետ թույլատրելի է, բայց Ոստիկանությունը շարունակում է բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանական այդպիսի անհամաչափ ուժերի տեղակայումը ոչ այդքան մեծ հավաքների ժամանակ և այդքան ցուցարարների բերման ենթարկելը 90-ականներից Հայաստանում այս աստիճանի չեն եղել»,- ընդգծում է Իշխանյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել մեկ անգամ և այդ ժամանակ հիմնավորումները բացարձակապես վերաբերել են հավաքների անթույլատրելիությանը նման պայմաններում․ «Հրապարակավ հայտարարված էր հանրահավաք ժամը 14․00-ին և հավաքից կես ժամ առաջ ինձ բերման են ենթարկել այն պայմաններում, երբ հավաքը դեռ չէր սկսվել։ Բողոքարկել ենք վարչական կարգով, այս պահին՝ վարույթը կասեցված է»։ Վարչական դատարանի որոշումից հետո 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքների ընթացքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։ Ընդհանուր առմամբ, նա ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան երեսուն անգամ․ «Կազմվել էր վարչական վարույթ, նախատեսվել վարչական տուգանք, բայց դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց և հետևաբար չկիրառեց»։

Դիտարկմանը, թե բերման ենթարկելիս ինչ հիմնավորումներ էին առաջ բերում, Մանթաշյանը նշեց, որ դրանք վերաբերում էին ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելուն և դիմակ չկրելուն, սակայն որևէ անգամ իրենց պահանջի օրինականությունը չեն հիմնավորել։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ չունեն վիճակագրություն, թե արտակարգ և ռազմական դրության պայմաններում կազմակերպված հավաքներից ընդհանուր առմամբ քանի ցուցարար է բերման ենթարկվել։ Ամենօրյա հավաքներից հետո հրապարակվել են տվյալ հավաքից բերման ենթարկված ցուցարարների թիվը․ բերման ենթարկվածների թիվը ամենաշատը եղել է նոյեմբերի 11-ին՝ ավելի քան 129 քաղաքացի։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժողովուրդ, ոչ մի կուսակցության խաղ մի խաղացեք, հելեք, կանգնեք, մեր հող ու ջրի պայքարն ա էսօրԳործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժումԵթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալԿապանի Սպանդարյան փողոցում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհըԿսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներումՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածումԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը՝ 41․101 մլն դրամ էՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըՎճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ինԻնչ եղավ Արցախում, այսօր Տավուշում է լինում, կոմունիկացիաները կանցնեն թշնամու վերահսկողության տակՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Էլի էկան, ասեցին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ ՆոյեմբերյանումՀայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելու
Ամենադիտված