«Դու աննկարագրելի գեղեցիկ ես»․ գողը զոհի համար սիրային գրություն է թողել (լուսանկարներ)
ФотографииՍանկտ Պետերբուրգում երկաթուղային կայարանում գողը իր զոհի համար սիրային գրություն է թողել և ներողություն խնդրել նրա պայուսակ գողանալու համար: «Դու աննկարագրելի գեղեցիկ ես», «Ներողություն պայուսակի համար»,֊ գրել է գողը թղթի երկու փոքր կտորների վրա։ Ավելի ուշ ոստիկանությունը մետրոյում հայտնաբերել է գողոնի մի մասը, ապա նաև հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը։ Պարզվել է, որ նա 22-ամյա գործազուրկ է՝ ծնունդով Կարելիայի հանրապետությունից: Ինչպես հաղորդվում է Հյուսիսարևմտյան Դաշնային շրջանի տրանսպորտային ոստիկանության բաժնի կայքում, աղջկան պատկանող իրերը և անձնագիրը հայտնաբերվել են մետրոյի մոտակա կայարանում: Գողացված իրերի մյուս մասը հայտնաբերվել է հանցագործի տանը: Քննիչները քրեական գործ են հարուցել «Գողություն» հոդվածով: Հարձակվողին սպառնում է հինգ տարվա ազատազրկում: