Մահացել է «Ջարդված լապտերների փողոցը» հեռուստասերիալի դերասան Ալեքսանդր Ժդանովը
LeisureՍանկտ Պետերբուրգում, 71 տարեկան հասակում, մահացել է սովետական ռուս դերասան, վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ժդանովը:
«Նրա հեռանալը մեծ վիշտ էր ամբողջ թիմի համար, քանի որ նա մեր հոգին էր, թատրոնը փայլում էր նրա ժպիտից»,-ասվում է դերասանի մահախոսականում: Ժդանովը խաղացել է ավելի քան 40 թատերական ներկայացման մեջ։ Նա հեռուստադիտողին հայտնի է «Ջարդված լապտերների փողոցը-3» հեռուստասերիալից: