Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը «Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա Մովսիսյան Կարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից 

«Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին». եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

Հասարակություն

Մոսկվա կ/թ-ում այսօր տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվել է նոր նախագահը: Այս մասին հաղորդում է News.am-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 2-ին մահացավ Եզդիների ազգային միության նախագահ, առաջնորդ՝ Ազիզ Թամոյանը: Նա 83 տարեկան էր և կառույցը ղեկավարում էր 1988 թ.-ից` գրեթե 33 տարի: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Հենց այդ մասին է պատմել նոր նախագահի ընտրությանը նախորդած Ազիզ Թամոյանին նվիրված  փաստավավերագրական ֆիլմը:

Ապա էկրանին ցուցադրվել են եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Քյարամ Սլոյանը, Ազիզ Ավդալյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարություն կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Եզդիների ազգային միության նախագահի միակ թեկնածուն` Ազիզ Թամոյանի թոռն էր` Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա իր ելույթում նշել է, որ  իր մեծ ուսուցչի` Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին:

Խդր Հաջոյանը (Թամոյանը) այսօրվա ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ` Եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ -եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք:

«Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ: Այն ճանապարհը, որով պիտի գնանք հեշտ չէ, սակայն Ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը դեպի ազգային արժեքների պահպանությանը ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից: Այնպես, որ եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին: Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի Թֆակա էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ասել է Խդր Հաջոյանը:

Միջոցառման ընթացքում նաև արցախյան պատերազմի եզդի մասնակիցներից Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանի պարգևն է հանձնվել, նա ավելի վաղ պարգևատրվել էր Արցախի նախագահի հրամանագրով` Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան:

Համագումարի ընթացքում նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ Եզդիների ազգային միության նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
IFFHS-ն անցնող տարվա լավագույն ֆուտբոլիս է ճանաչել Ռոբերտ Լևանդովսկուն Կարլսեն-Նեպոմնյաշչի շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստիՈճային կերպար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը՝ դիլիջանյան բնապատկերի ֆոնին«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ «Գյումրի»-ն տոնեց 4-րդ հաղթանակը բասկետբոլի կանոնավոր առաջնությունում «Տրամադրության գույնը մանուշակագույն է»․ Աթենա Մանուկյանը՝ հրապուրիչ կերպարում «Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է»․ Լիա Զախարյան Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում«Փյունիկ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել էՀռիփսիմե Հակոբյանի լողափնյա կերպարը Մեքսիկայից Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Տորինո»-ի դեմ խաղում Մերի Երեմյանի աշնանային street style-ը «5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը«Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա ՄովսիսյանԿարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-իցՍպասվում են տեղումներ ձյան տեսքով«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը«Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»․ Արմինկա Ինչպե՞ս կկազմակերպվի ուսումնական գործընթացն ԱրցախումԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ մեր ցավը չի տանելու Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից Արեւիկ Ուդումյանը՝ հմայիչ կերպարում Արդարադատության վերականգման պահանջով վաղը բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց. «Առուշ Առուշանյան» դաշինք «Ազատագրական շարժումը» երթ է անում դեպի Մայր Աթոռ «Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետԻրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբՍոնա Եսայանը՝ երեկոյան շքեղ կերպարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, մահացել է 30 մարդԳյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել. բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ73 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվելԿյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․ 168․amԱրմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԱստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համարՄերի Մակարյանը ներկայացել է սպորտային կերպարում (լուսանկար) UFC-ի աղջիկ-մարտիկը նկարահանվել է անկեղծ բիկինիովModerna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել
Ամենադիտված