Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

Որ իրանք իրանց տենց չպահեն, հաստատ տենց չի լինի. Ներսես Պողոսյան. Hraparak.am

Քաղաքական

Hraparak.am-ը գրում է.

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում իր կատարած գրառման պատճառով: Այս անգամ նա գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի մասին՝ նրա հասցեին անպարկեշտ ակնարկներ անելով: Փոխթաղապետի այս գրառումը հարուցել է Արփինե Հովհաննիսյանի հարազատների, ընկերների զայրույթը, ովքեր ցանկանում են գտնել փոխթաղապետին և հաշիվ պահանջել նրանից իր խոսքերի համար: Մեզ հաջողվեց գտնել Ներսես Պողոսյանին ու համառ զանգերից հետո վերջապես կապ հաստատել նրա հետ և մի քանի հարց ուղղել: 

- Պարո՛ն Պողոսյան, Ձեր արած գրառումը, այսպես ասած, ցնցել է համացանցը:

- Հիմա, արել եմ էդ գրառումը, գիտեմ, որ ցնցել ա համացանցը, ես հենց հիմա ջնջում եմ իմ գրառումը ու հետո հայտարարություն եմ անում: Ոչ թե վախեցել եմ կամ ինչ-որ բան, ուղղակի... չեմ մանրանում:

- Իսկ բացատրություն ունե՞ք, թե ինչու եք կնոջ հասցեին, այն էլ՝ ամուսնացած, նման անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել՝ որպես հայ տղամարդ, որպես, համարենք, թասիբով, արժանապատիվ տղամարդ:

- Մի հատ նայեք՝ ինչ ձև են վերաբերվում մեր իշխանությանը, ինչ հայհյոյանքներ են տալիս, ասենք, ինչ նկարներ են տարածում 4 տարեկան երեխեքի վերաբերյալ:

- Իսկ դուք իրենցից ինչո՞վ եք տարբերվում, մարդիկ սխալ բան են անում՝ հայհոյում են ձեզ, դո՞ւք էլ պիտի նույնը անեք:

- Իրենք սխալ բան են անում, ես իրենց սխալին պատասխան եմ տալիս:

- Այսինքն՝ պատասխանում եք ամուսնացած կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալո՞վ:

- Ամուսնացած կնոջը չէ, խնդիրը ամուսնացած կնոջ մեջ չի, խնդիրը նրա մեջ ա, որ քաղաքականության մեջ սովոր են, որ չի կարելի ընտանիքներին հայհոյել:

- Դա հասկացանք, իսկ դուք ինչո՞ւ եք հայհոյում:

- Որ հասկանան՝ էդ ինչքան ցավոտ ա:

- Շատ բան է ցավոտ, օրինակ՝ այդ հայհոյանքից հետո կարող է Ձեզ համար էլ ցավոտ լինի, քանզի նման գրառումներ կան:

- Այսի՞նքն՝ ցավոտ լինի:

- Դե, մարդիկ ուզում են գալ, հաշիվ պահանջել Ձեզանից, ու կարող է այդ հաշիվ պահանջելը նաև ցավոտ լինի:

- Ցավոտ լինի... ընդհանրապես, ով իմ հետ ինչ ձևի խոսում ա, ես իրա հետ էդ ձևով խոսում եմ: Նորմալ ա խոսում, նորմալ խոսում եմ: Վատ ա խոսում, վատ եմ խոսում:

- Իսկ կոնկրետ Արփինե Հովհաննիսյանը Ձեզ ինչ-որ վատ բա՞ն է ասել:

- Ի՞նչ կապ ունի՝ ինձ, թե մեր թիմին: Արփինե Հովհաննիսյանը մի հատ նայեք՝ ինչեր ա ասում տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ իրա ելույթների մեջ:

- Աննա Հակոբյանին պաշտպանելու առաքելությունը Ձե՞զ վրա է դրված: Աննա Հակոբյանը ամուսին ունի, որդի ունի, եղբայր ունի, Դո՞ւք պիտի պաշտպանեք իր թասիբը:

- Մի րոպե, Աննա Հակոբյանը հայ կին չի՞:

- Բոլոր հայ կանայք էլ հայ կին են, ու որևէ մեկի հասցեին հայհոյանքն ընդունելի չէ: Հիմա Աննա Հակոբյանին հայհոյում են, Դուք էլ պիտի Արփինեի Հովհաննիսյանի՞ն հայհոյեք. հայհոյողներին հայհոյեք:

- Ո՞նց, պարզ ասում եմ՝ նայեք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցները Աննա Հակոբյանի վերաբերյալ: 

- Ամեն ինչ շատ լավ տեսել ենք: Դուք հիմա պատրա՞ստ ենք ներողություն խնդրել Ձեր գրառման համար:

- Իհարկե, ոչ, ներողություն չեմ խնդրում, բայց ես իմ գրածը կջնջեմ, ու թե խի եմ ջնջում, էտի ով որ պետք ա՝ գիտի, խի եմ ջնջում:

- Իսկ Դուք ի՞նչ նկատի ունեիք, երբ գրել էիք՝ «քանի ջերմությունս չի իջել, սիրտս իրեն է ուզում»: 

- Կարար զրուցել ուզեր, որ մի հատ հասկանամ՝ ինչ ա անում ինքը:

- Իսկ կարո՞ղ է՝ Դուք հրապարակում էիք տեսել, որ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի օրը Արփինեին հորդորել էր տուն գնալ, քանզի ցուրտ է, մրսում է, կարո՞ղ է դա էր Ձեզ առիթ տվել նման գրառումներ անելու կամ, մի քիչ այլ բառապաշարով ասած, առիթավորվելու:

- Ես երբեք չեմ առիթավորվում:

- Լավ, հիմա Արփինե Հովհաննիսյանի հարազատները, ընկերները ցանկանում են Ձեզանից հաշիվ պահանջել, Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Եկեք ես իմ հարցերը կլուծեմ, էդ, արդեն, կներես Վահե ջան, լրատվական գործունեությանը չի վերաբերում:

- Իսկ ճի՞շտ է, որ Ձեր այդ հրապարակման համար Ձեզ ազատելու են աշխատանքից:

- Եթե իմ էս հրապարակման համար պետք ա ինձ աշխատանքից հեռացնեն, ուրեմն ոմանց իրենց հրապարակումների համար պետք ա գնդակահարեն: Եթե կհեռացնեն, կորոշի քաղաքական թիմը, որ պետք ա հեռացնեն, իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, ես խնդիր չունեմ:

- Դուք էլի էիք սկանդալների մեջ հայտնվել նմանատիպ հրապարակումների պատճառով, օրինակ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ կապված, ի՞նչն է Ձեզ դրդում նման քայլերի գնալ:

- Որ իրանք իրանց տենց չպահեն, հաստատ տենց չի լինի:

- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, այդ հորդորն իր թիմակիցներին չի՞ վերաբերում:

- Հը՞:
- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, ո՞ւմ էր ասում, իր թիմակիցներին չի՞ վերաբերում այդ ասածը:

- Հանգիստ նստենք տեղնե՞րս: Հանգիստ նստած ենք, էլի, տեղներս:

- Մի քիչ չի զգացվում, դրա համար եմ հարցնում:

- Դե, ի՞նչ անեմ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)
Ամենադիտված