Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՄեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, «Ռադիոտուն» մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում ևս քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում: «Ռադիոտուն» ներխուժելուց, եթե չեք մոռանում, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, բայց չի կիրառել, քանի որ մարդիկ տեսել են, որ ներկաները տրամադրված չեն որևէ բռնության: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Վերջինս ասաց, որ լրագրողները այլևս չհամեմատեն իրենց կողմից «Ռադիոտուն» մտնելը և այսօրվա ընդդիմադիրների՝ կառավարության շենք մտնելու, «Ազատություն» ռադիոկայանը ավիրելու հետ. «Այլևս մի բերեք այդ օրինակը, որովհետև այն շատ թույլ փաստարկված օրինակ է, այսօրվա հետ համեմատություն անելու համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը: