Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ
ВидеоՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի ընկերներ, բարեկամներ, վետերաններ, շնորհավորում եմ այս տոնի առթիվ, որը հայրենիքի հանդեպ քաջության և նվիրվածության խորհրդանիշն է։ Ժամանակակից աշխարհը պահանջում է մշտական զգոնություն և պատրաստականություն՝ պատասխանելու ամենաբարդ մարտահրավերներին, գործելու գրագետ, վճռական և արդյունավետ: Մեր բանակն ու նավատորմը գիտեն, թե ինչպես դա անել: Մենք հպարտ ենք նրանց մարտունակությամբ, պատրաստվածությամբ, ժամանակակից գիտելիքների տիրապետմամբ, և ամենավերջում, զենքերով։ Մենք բոլորս պատասխանատու ենք Հայրենիքի, նրա զարգացման համար: Բայց նրանց համար, ովքեր իրենց համար ընտրել են ռազմական ուղին, այս զգացողությունը ստանում է հատուկ նշանակություն: Սպաները բանակի և նավատորմի հենակետն են: Հարգելի ընկերներ, ձեզանից է կախված ոչ միայն գերազանց մարտական պատրաստվածությունը, գործողությունների համակարգումը, կարգապահությունը, այլև զինվորական ծառայության ոգին, որտեղ ընկերասիրության և փոխըմբռնման զգացողությունն այնքան կարևոր է: Ես գիտեմ, որ մեր սպաները միշտ էլ եղել են բարձր արհեստավարժության, ազնվականության, դիմացկունության և պատվի օրինակ: Շնորհակալություն, հարգելի ընկերներ, զինված ուժերի բոլոր զինծառայողներ, զինված ուժերի քաղաքացիական անձնակազմ իրենց մարտական պարտականությունը արժանապատվորեն կատարելու համար»։