Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու. քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն. Իշխան Սաղաթելյան
ПолитическиеՍա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան են տալու: Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՅԴ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, որին քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել, բայց նրան հաջողվեց խուսափել: Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում:
«Սրանք թուրք են, մարդ չեն: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու: Թող բոլորը դա իմանան: Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն: Նիկոլը պտի տուն էթա, որ երկիրը փրկենք էս բռնապետությունից: Ուրիշ բան չի լինելու, չի քննարկվում, էդ ես խոստանում եմ իմ ընկերների ու ժողովրդի անունից: Ինքը խուժան ա»,-ասաց նա:
Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: