Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Թավշյա հեղափոխության «կադրային բանկի» թշվառությունն ու պերճանքը

Վերլուծական

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետը որոշել էր անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Բացի այդ, բարձրացվել են նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը: Այսպես՝ թաղապետերը 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ուշագրավ է, թե այդ ո՞ր արժանիքների դիմաց են վարչական շրջանների ղեկավարները որոշել, որ այսուհետ պետք է հարկատուների գրպանից ավելի շատ միջոցներ մտնեն իրենց գրպանները: Բանն այն է, որ ՔՊ-ական երիտասարդ թաղապետերը պաշտոնները ստանալու օրվանից մինչ այս պահը աչքի են ընկնում միայն թերանալով, կամ էլ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելով:

Այս առումով, մասնավորապես, աչքի ընկավ Ավան վարչական շրջանի ղեկավարը, ում նշանակման հաջորդ իսկ օրը մամուլը գրեց, որ Արա Դանիելյանը, նույն ինքը՝ Խալ Արոն, մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած` «դզող-փչող» էր և կարիերային թռիչք է ապահովել՝ դառնալով վարչական շրջանի ղեկավար: Ի դեպ, Ավանի թաղապետի հետ կապված ևս մեկ սկանդալային պատմություն է ուշագրավ: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը քաղաքապետարանի ուշադրությունն էր հրավիրել Ավանի թաղապետարանին կից աշխատող սուրճ պատրաստող ապարատի վրա: Ըստ նրա` թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն, ի դեպ, թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում, հաճոյացնելու համար թաղապետին։ Ուշագրավն այն է, որ այդ ահազանգից հետո որոշվեց վերոնշյալ ապարատը ապամոնտաժել:

Ավան վարչական շրջանի ղեկավար կազմից աչքի է ընկել անգամ փոխթաղապետ Ներսես Պողոսյանը: Շատերը կհիշեն վերջինիս՝ Փաշինյանին պաշտպանող ֆեյսբուքյան «սպառնալից» գրառումը, որը լայն քննարկման առիթ հանդիսացավ: Սակայն սույն անձը այդքանով չի սահմանափակվել, նրա գռեհիկ և սպառնալիքով լի գրառումների թիրախում պարբերաբար հայտնվում են գեներալները, անգամ մահացած Մանվել Գրիգորյանը, կանայք: Վերջին դեպքը գրանցվեց հենց երեկ, երբ թավշյա պաշտոնյայի սիրտը Արփինե Հովհաննիսյան էր ուզել, հանրության զայրույթի ալիքից հետո Պողոսյանը ստիպված էր գրառումը ջնջել, սակայն, ներողություն խնդրելու խիզախություն և գուցե նաև տղամարդկություն այդպես էլ չունեցավ:

Մամուլը անդրադարձել էր նաև Արաբկիրի թաղապետարանում տեղի ունեցող զարգացումներին` նշելով, որ այս վարչական շրջանի ղեկավար կառույցում իսկական բունտ է հասունանում, պատճառն էլ՝ անհասավար հիմունքներով դուրս գրված պարգևավճարներն էին:

Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանի դեմ կոռուպցիոն սկանդալից հետո քրեական գործ էր հարուցվել, վերջինս հրաժեշտ էր տվել պաշտոնին, սակայն այդպես էլ չէր կալանավորվել:

 Մամուլում լայն քննարկումների առիթ դարձավ այն, որ Շենգավիթի թաղապետը` Ռազմիկ Մկրտչյանը փետրվարի 7-ին թաղապետարան է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ ժողով անելու պատճառաբանությամբ, և հրահանգել է իրենց հետ բերել սննդամթերքի մուտքի և ելքի գրանցամատյանները։ Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել, որ տնօրենները իրենց հանձնեն բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել դրանք:  Դրանից հետո էլ տեղեկություն տարածվեց, որ թաղապետը և իր օգնականը ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակցին:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի ղեկավարության տարիներին Մետրոպոլիտենում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ, որոնց մեջ շրջանառվում է նաև Աջափնյակի գործող թաղապետ Թելման Թադևոսյանի ընկերության անունը:

Ինչպես տեսնում ենք՝ Թավշյա հեղափոխության կադրային բանկը անչափ սուղ և աղքատիկ է նաև վարչական շրջանների ղեկավարների մասով, որոնք, սնվելով հարկատուների գրպանից, ջանք անգամ չեն թափել բուռն աշխատանքի իմիտիացիա անելու համար, փոխարենը՝ նրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հայտնվել և հայտնվում է տարատեսակ սկանդալների կիզակետում և ինչը զարմանալի է՝ անգամ այդ դեպքերից հետո Հայկ Մարությանը չի փորձում կադրային փոխատեղումների դիմել, գուցե սպառվե՞լ է վերը նշված կադրային բանկը…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված