Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում
ՏեսանյութերԺամանակակակից քաղաքակրթության համաձայանությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետեւանքները լինեն կառավարելի:
Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը:
Այս մասին այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը։