Իլոն Մասկը մեկ օրում 15 միլիարդ դոլար է կորցրել
LeisureSpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում նվազել է ավելի քան 15 միլիարդ դոլարով`Tesla- ի բաժնետոմսերի անկման պատճառով, հաշվարկել է Bloomberg-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ Մասկի կարողությունն նվազել է 15,2 միլիարդ դոլարով և կազմել 183 միլիարդ դոլար:
Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 3,73 միլիարդ դոլարով՝ հասնելով 186 միլիարդ դոլարի: Այսպիսով՝ Բեզոսը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը, Մասկը՝ երկրորդը: