Ռոնալդուի դուբլը օգնեց «Յուվենտուսին» Իտալիայի առաջնությունում հաղթել «Կրոտոնեին»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում իրենց դաշտում հաղթեցին «Կրոտոնեին»:
Թուրինում կայացած խաղն ավարտվեց «Յուվենտուսի»՝ 3: 0 հաշվով հաղթանակով: Գոլերը խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեսթոն ՄակԿենին:
«Յուվենտուսն» ունի 45 միավոր և աղյուսակում երրորդ տեղում է։ «Կրոտոնեն», 12 միավորով, զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Յուվենտուսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 27-ին՝ արտագնա խաղում՝ «Վերոնայի» հետ, իսկ «Կրոտոնեն» փետրվարի 28-ին կխաղա «Կալյարիի» հետ: