ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամ հրաժարական տվեց. ևս մեկը ու խորհուրդը կլուծարվի «Պատերազմում պարտություն կրելու հիմնական մեղավորները նախկիններն են». «Իմ քայլի» նոր պատգամավոր 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան Մշակվել է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում Դիլիջանի միջազգային դպրոցի՝ 400-450 մլն դոլարի ներդրումը լիակատար իրականացվե՞լ է. Մելքումյան Լեգիտիմ հարցադրումներ կարող են լինել. Մխիթար Հայրապետյանը՝ Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու մասին 

Չեմ կարծում՝ այնպիսի բան եմ արել, որի համար պետք է աշխատանքից ազատվեմ. փոշմանել եմ, որ ջնջել եմ գրառումս. Ավանի փոխթաղապետ

Հասարակություն

Աշխատանքից չեմ ազատվել, ես հիվանդ պառկած եմ, պետք է վիրահատվեմ, պատերազմի հետևանքներն են: Ոչ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել՝ ազատվելու եմ աշխատանքից, թե ոչ, համենայնդեպս, չեմ կարծում, որ այնպիսի բան եմ արել, որ պետք է աշխատանքից ազատվեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ կատարված աղմկահարույց գրառմանը:

«Եթե պետք է ինձ աշխատանքից ազատեն, ապա մյուս գրառումներ կատարողներին պարզապես պետք է գնդակահարեն: Խոսքը 18+-ի մասին է և ոչ թե ժողովրդի, այլ ղեկավար-կազմի: Ամբողջ պաշտոնավարման ընթացքում թալանեցին երկիրը և հայտարարում էին՝ «հանուն ինչի՞ գնանք զոհվենք, հո մենք էշ նահատակ չենք դառնալու, մսացո՞ւ էինք, որ գնայինք», երևի մենք ու մեր զոհված տղերքը մսացո՞ւներ էինք. մսացուները իրենք են»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ հասարակությունն իր գրառումը սխալ է ընկալել. «Ես ուղղակի գրել էի սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թե ինչու իմ գրառումը բոլորը մտցրին անկողին, այսինքն՝ չի՞ կարող մարդու սիրտը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճ ուզել: Եթե ինչ-որ մեկը նման բան գրի, կասեմ՝ ինչ ա ուզում սիրտդ, ոչ թե զանգեն, լկտի պահվածք դրսևորեն: Պաշտոնյա լինելը չի նշանակում, որ մենք ինքնասիրություն չունենք, եթե պաշտոնյա ա, ապա դա թո՞ւյլ է տալիս կնոջը, երեխային հայհոյել և այլն: Ուղղակի ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևիցե պաշտոնյայի ընտանիքի վիրավորեմ: Իմ գրառումը ընդդիմադիրների գրառումների համեմատ անմեղության վերջն ա»:

Հարցին, թե կոնկրետ իր անձին ուղղված վիրավորանքներ եղե՞լ են, որից ինքը «նեղսրտել է», պատասխանեց, որ շատ են եղել. «Ոչ միայն իմ, այլև ընտանիքիս: Հենց նույն ընդդիմադիրները, ու միշտ ասել եմ՝ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել ու հասկացա, որ չեն հասկանում: Հասարակության մի մասը գրածս վիրավորում է որակել, մի մասն էլ այդ երևույթը նորմալ է որակել, նույնիսկ մարդիկ կան ասել են՝  քիչ ես ասել: Բայց ես բան չեմ ասել, ընդամենը՝ սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում: Թող մեկը հարցներ՝ ի՞նչ նկատի ունեմ, այդ գրառման պահին ես նայում էի ընդդիմադիրների հանրահավաքը և լսում, թե ինչպես են իրենք շահարկում մեր գերիների թեման: Հակառակ պետության ջրաղացին ջուր լցնելը ու մեր զոհված տղերքին շահարկելը՝ բարոյականությունից զուրկ է, բոլոր սահմաններն են անցնում: Ունեմ ընկերներ, որոնց տղաների դիերը մինչև այժմ չեն կարողացել գտնել, բայց նրանք երբևէ դուրս չեն եկել փողոց»:

Հարցին, թե որևէ ազդեցություն եղե՞լ է, որից հետո ստիպված ջնջել է իր իսկ գրառումը` փոխթաղապետը պատասխանեց, որ իր վրա երբեք ոչինչ չի ազդում և նույնիսկ` համացանցում թեժ քննարկումները:

«Ճիշտն ասած, փոշմանել եմ, որ ջնջել եմ, պետք է չջնջեի, դե հիմա արդեն արվել է, բայց ինձ ճանաչողները բոլորն էլ գիտեն, որ ես իմ կյանքում ոչնչից չեմ վախենում և երբեք չեմ վախեցել»,- ասաց փոխթաղապետը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե պետք է ջնջեր, ապա որն էր նման գրառում կատարելու իմաստը:

Պողոսյանը նույնիսկ չի վախենում աշխատանքը կորցնելուց և կարծում է, որ այլ աշխատանք կգտնի. «Դա իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, եթե կորոշեն, որ պետք է ազատեն, խնդրեմ, բայց չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է ազատեն: Իմ երեկվա գրառումից հետո բազմաթիվ ցենզուրայից դուրս գրառումներ եղան և ես դիմելու եմ ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն իրենց, բայց ես էլ իմ միջոցներով եմ գտնելու: Եթե ես շուտ գտա՝ երանի են տալու, որ ոստիկանությունը շուտ գտներ»,- ընդգծեց նա՝ չնշելով, թե, մասնավորապես, ում մասին է խոսքը:

«Իմ կինը ոչ քաղաքականության մեջ ա, ոչ քաղաքական գործիչ ա, բայց եղել են ամենավերջին հայհոյանքները, էլ չեմ ասում, որ թշնամի պետությունից են ինձ նամակներ գրում»,- նկատեց Պողոսյանը:

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանի ամուսնուց զանգ ստացել է, փոխթաղապետը պատասխանեց. «Նրա ամուսնուց կարող եք հարցնել: Ձեր կարծիքով Արփինե Հովհաննիսյանի ամուսինը կարա՞ր ինձ վախեցներ, որ ես ջնջեի: Այսքան հարց տվեցիք, պատասխանեցի, հիմա այդ մի հարցին չեմ ուզում պատասխանել»,- եզրափակեց փոխթաղապետը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամ հրաժարական տվեց. ևս մեկը ու խորհուրդը կլուծարվի «Պատերազմում պարտություն կրելու հիմնական մեղավորները նախկիններն են». «Իմ քայլի» նոր պատգամավոր 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան Մշակվել է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակՖլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնումՎարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգՆաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության մասին ԱԺ որոշումը համապատասխանում է ՍահմանադրությանըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծումԴիլիջանի միջազգային դպրոցի՝ 400-450 մլն դոլարի ներդրումը լիակատար իրականացվե՞լ է. Մելքումյան Լեգիտիմ հարցադրումներ կարող են լինել. Մխիթար Հայրապետյանը՝ Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու մասին«Մի քաղաքականացրեք» պետության կորուստը. Էլինար Վարդանյան Արտոնություններ կտրվեն «Դիլիջանի միջազգային դպրոց»-ին. Արման Պողոսյան Ալիևը Պուտինի հետ քննարկել է ««Իսկանդերների» հարցը» Դու՞ք էլ եք ամեն վայրկյան վախենում և դողում ձեր բալիկների համար. Աննա ԴովլաթյանԳերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերըՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն. Անի ՍամսոնյանԻրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին «Իմ քայլի» առաջադրած թեկնածուն չընտրվեց ՀԾԿՀ անդամԱրտյոմ Կանևսկոյն արդարացվել էՄիասնականություն ասելով՝ հասկանում են թրքասիրություն և կեղծ խաղաղասիրություն. Զոհրաբյանը՝ իմքայլական պատգամավորի հայտարարության մասինՀայաստանի հետ սահմանին ռազմական պլաններ չկան․ ԱլիևՊատերազմի ավարտից 5 ամիս անց էլ զոհվածների ընտանիքների մոտ կեսի սոցիալական երաշխիքներն ապահոված չեն.Վրթանեսյան ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործՄիգուցե, եթե ձեռ եք տվել, մինչև վե՞րջ խաղաք․ պաշտոնների մասին նախագիծն ամբողջովին փոխեք Ո՛չ ծանոթով, ո՛չ էլ բաջանաղով եմ աշխատանքի ընդունվել․ ՀԾԿՀ անդամի թեկնածու Forbes-ը անվանել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբըՊետք է նոր ատոմակայան ունենանք․ անորոշությունը շատ է, խոսքը 7-8 մլրդ դոլարի մասին էՄի օր մենք կվերադառնանք Երևան․ Ալիև«Նիկոլ, ո՞նց ես ապրում. ինչպե՞ս. Լևոն Տեր-Պետրոսյանը քեզ լավ խորհուրդ տվեց, չլսեցիր, սկսեցիր ծաղրել»․ Գեղամ Նազարյան Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. թուրքագետ Հասկացա՞ք՝ որքան անպատրաստ եք եկել․ Սոֆյա Հովսեփյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան ՀՀ ԱԳՆ՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալՌոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին Սիմոն Մարտիրոսյանի կողմից վրաերթի առնչությամբ հարուցվել է քրգործ, խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին Արցախի անհետ կորած հերոսի հորեղբայրն այնքան էր վրդովվել, որ ուզում է արգելել ընտրությունը. Թովմասյան Դատարանում մեկնարկել է կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը Որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին. Գայանե ԱբրահամյանԱրման Թաթոյանը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, կալանավորվել էԻնչպես է Արմեն Աշոտյանն ստացել փոխգնդապետի կոչում. ներկայացրել է Հայկ ՄամիջանյանըՀովհաննես Ազոյանն՝ Ալիևի բացած «պուրակի»  մասինԻնձ թեկնածուի մեջ գոհացրեց անկեղծությունը, կարող էր ինչ-որ առումով շրջանցել հարցը․ Արտակ Մանուկյան Հանրային ծառայությունների համակարգում ի՞նչ խնդիրներ եք տեսնում․ Արտակ Մանուկյանը՝ ՀԿԾՀ թեկնածուինԻլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում Երկիրը փորձադաշտ չէ, որ նշանակվեք, հետո ծանոթանաք․ Վարդանյանը՝ ՀԾԿՀ թեկնածուինՊարտավոր եք իմանալ՝ ո՞ւր ա գնում պետությունը, եթե պատրաստվում եք պաշտպանել հանրային շահը․ Ծովինար Վարդանյանը`ՀԾԿՀ անդամի թեկնածուին Ես զարմանում եմ, որ ձեր թեկնածությունը առաջադրելուց խորքային ուսումնասիրություն չի եղել․ Սոֆյա Հովսեփյանը՝ ՀԾԿՀ-ի թեկնածուին
Ամենադիտված