Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in Armenia Ten new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in Yerevan Serzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in Armenia 

Չեմ կարծում՝ այնպիսի բան եմ արել, որի համար պետք է աշխատանքից ազատվեմ. փոշմանել եմ, որ ջնջել եմ գրառումս. Ավանի փոխթաղապետ

Society

Աշխատանքից չեմ ազատվել, ես հիվանդ պառկած եմ, պետք է վիրահատվեմ, պատերազմի հետևանքներն են: Ոչ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել՝ ազատվելու եմ աշխատանքից, թե ոչ, համենայնդեպս, չեմ կարծում, որ այնպիսի բան եմ արել, որ պետք է աշխատանքից ազատվեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ կատարված աղմկահարույց գրառմանը:

«Եթե պետք է ինձ աշխատանքից ազատեն, ապա մյուս գրառումներ կատարողներին պարզապես պետք է գնդակահարեն: Խոսքը 18+-ի մասին է և ոչ թե ժողովրդի, այլ ղեկավար-կազմի: Ամբողջ պաշտոնավարման ընթացքում թալանեցին երկիրը և հայտարարում էին՝ «հանուն ինչի՞ գնանք զոհվենք, հո մենք էշ նահատակ չենք դառնալու, մսացո՞ւ էինք, որ գնայինք», երևի մենք ու մեր զոհված տղերքը մսացո՞ւներ էինք. մսացուները իրենք են»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ հասարակությունն իր գրառումը սխալ է ընկալել. «Ես ուղղակի գրել էի սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թե ինչու իմ գրառումը բոլորը մտցրին անկողին, այսինքն՝ չի՞ կարող մարդու սիրտը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճ ուզել: Եթե ինչ-որ մեկը նման բան գրի, կասեմ՝ ինչ ա ուզում սիրտդ, ոչ թե զանգեն, լկտի պահվածք դրսևորեն: Պաշտոնյա լինելը չի նշանակում, որ մենք ինքնասիրություն չունենք, եթե պաշտոնյա ա, ապա դա թո՞ւյլ է տալիս կնոջը, երեխային հայհոյել և այլն: Ուղղակի ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևիցե պաշտոնյայի ընտանիքի վիրավորեմ: Իմ գրառումը ընդդիմադիրների գրառումների համեմատ անմեղության վերջն ա»:

Հարցին, թե կոնկրետ իր անձին ուղղված վիրավորանքներ եղե՞լ են, որից ինքը «նեղսրտել է», պատասխանեց, որ շատ են եղել. «Ոչ միայն իմ, այլև ընտանիքիս: Հենց նույն ընդդիմադիրները, ու միշտ ասել եմ՝ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել ու հասկացա, որ չեն հասկանում: Հասարակության մի մասը գրածս վիրավորում է որակել, մի մասն էլ այդ երևույթը նորմալ է որակել, նույնիսկ մարդիկ կան ասել են՝  քիչ ես ասել: Բայց ես բան չեմ ասել, ընդամենը՝ սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում: Թող մեկը հարցներ՝ ի՞նչ նկատի ունեմ, այդ գրառման պահին ես նայում էի ընդդիմադիրների հանրահավաքը և լսում, թե ինչպես են իրենք շահարկում մեր գերիների թեման: Հակառակ պետության ջրաղացին ջուր լցնելը ու մեր զոհված տղերքին շահարկելը՝ բարոյականությունից զուրկ է, բոլոր սահմաններն են անցնում: Ունեմ ընկերներ, որոնց տղաների դիերը մինչև այժմ չեն կարողացել գտնել, բայց նրանք երբևէ դուրս չեն եկել փողոց»:

Հարցին, թե որևէ ազդեցություն եղե՞լ է, որից հետո ստիպված ջնջել է իր իսկ գրառումը` փոխթաղապետը պատասխանեց, որ իր վրա երբեք ոչինչ չի ազդում և նույնիսկ` համացանցում թեժ քննարկումները:

«Ճիշտն ասած, փոշմանել եմ, որ ջնջել եմ, պետք է չջնջեի, դե հիմա արդեն արվել է, բայց ինձ ճանաչողները բոլորն էլ գիտեն, որ ես իմ կյանքում ոչնչից չեմ վախենում և երբեք չեմ վախեցել»,- ասաց փոխթաղապետը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե պետք է ջնջեր, ապա որն էր նման գրառում կատարելու իմաստը:

Պողոսյանը նույնիսկ չի վախենում աշխատանքը կորցնելուց և կարծում է, որ այլ աշխատանք կգտնի. «Դա իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, եթե կորոշեն, որ պետք է ազատեն, խնդրեմ, բայց չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է ազատեն: Իմ երեկվա գրառումից հետո բազմաթիվ ցենզուրայից դուրս գրառումներ եղան և ես դիմելու եմ ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն իրենց, բայց ես էլ իմ միջոցներով եմ գտնելու: Եթե ես շուտ գտա՝ երանի են տալու, որ ոստիկանությունը շուտ գտներ»,- ընդգծեց նա՝ չնշելով, թե, մասնավորապես, ում մասին է խոսքը:

«Իմ կինը ոչ քաղաքականության մեջ ա, ոչ քաղաքական գործիչ ա, բայց եղել են ամենավերջին հայհոյանքները, էլ չեմ ասում, որ թշնամի պետությունից են ինձ նամակներ գրում»,- նկատեց Պողոսյանը:

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանի ամուսնուց զանգ ստացել է, փոխթաղապետը պատասխանեց. «Նրա ամուսնուց կարող եք հարցնել: Ձեր կարծիքով Արփինե Հովհաննիսյանի ամուսինը կարա՞ր ինձ վախեցներ, որ ես ջնջեի: Այսքան հարց տվեցիք, պատասխանեցի, հիմա այդ մի հարցին չեմ ուզում պատասխանել»,- եզրափակեց փոխթաղապետը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in ArmeniaAmeriabank Named Best Bank in Armenia 2021 by Global FinanceRob Kardashian tries out sister Kim's infamous bleach blonde hair in hilarious photoshopped image as he wishes himself a happy 34th birthday. DailyMail (Photos)Interview with Kakha Kiknavelidze (video) Global Finance Names Ameriabank Best Investment Bank of the Year in ArmeniaThe Blessing and the handover of the Crosses of Ashot II the Iron under the sponsorship of Tovmasyan Foundation Artak Tovmasyan calls on the factions to start an impeachment process"I am in debt but to my homeland." Artak Tovmasyan. "Past"Artak Tovmasyan and his team of IT specialists introduced necessary steps for the further development of ArmeniaFrom the old players to a new "surprise". The political field is getting positioned ․ "Past"Tovmasyan Foundation President: My political team is working on development programs Peace through the eyes of a soldier: Tovmasyan Charity Foundation (video)“AR” TV company has been neither sold, nor donated to anyoneArmenia National Assembly has new MPS. Korea president calls on Biden administration to learn from Trump's failure with N. KoreaBiden administration to have another American Armenian officialArtsakh emergency service: One of 3 fallen soldiers found Sunday is identifiedErdogan tries to break out of isolation, forging relations with EURussia MOD: Length of safe public roads is increasing in Nagorno-KarabakhArmenia President to soon be discharged from hospitalArmenia health minister to be sacked
Most Popular