Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին 

Հորդորում եմ գրառումս դիտարկել որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին․ Ֆարմանյան

Բլոգոսֆերա

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«ՀՀ իրավապահ մարմիններին հորդորում եմ սույն գրառումս դիտարկել որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին և ինքնախոստովանական ցուցմունք հարուցված ու մեծ աղմուկ հանած «Գագիկ Սողոմոնյան» քրեական գործով:

2008-2010 թթ. զբաղեցրել եմ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի, 2010-2010 թթ. Հանրային հեռուստառադիոընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենի պաշտոնները, ապա 2012-2018 թթ. եղել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր: Ծառայողական պարտականությունների բերումով 2008-2018 թթ. ընթացքում ինձ բազմաթիվ դրվագներով հայտնի է դարձել, որ ՀՀ-ում, նաև իմ անմիջական մասնակցությամբ ու որոշ դեպքերում անգամ նախաձեռնությամբ, ձևավորվել ու գործել է կազմակերպված հանցավոր խումբ: Այդ հանցավոր խումբը, որի պարագլուխներից է եղել նաև Արա Սաղաթելյանը, առաջնորդվելով հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգամիջյան թշնամանք հարուցելու հակաօրինական մղումով, տարիներ շարունակ թիրախավորել է Ադրբեջանի Հանրապետության և նրա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը արցախյան հարցում:

Ավելին, հանցավոր խումբը, չբավարարվելով Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններով, երբեմն-երբեմն թիրախավորել է նաև Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը Հայաստանի, հայկական սփյուռքի ու հայկական օրակարգի հանդեպ: Հակաօրինական ու հանցավոր գործունեության ողջ ընթացքում, ես՝ Սամվել Ֆարմանյանս, Արա Սաղաթելյանը, ու հանցավոր խմբի այլ պարագլուխներ, իրենց կամքին հակառակ ներգրավել ենք նաև տասնյակ գիտնականների, փորձագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների՝ նրանց դրդելով ծավալել հակաադրբեջանական քարոզչություն: Ասվածի իրեղեն ապացույցը՝ հրատարակված տասնյակ գրքեր, բրոշյուրներ, ֆիլմեր, ելույթներ, հարցազրույցներ և այլ, հանցավոր խմբի մի շարք անդամներ, ինքնաբացահայտվելով, այսօր բերել էին ԱԱԾ շենքի մոտ ցուցադրության: Պատրաստ եմ վկայակոչել շատ ավելի մեծ թվով իրեղեն ապացույցներ հանցավոր խմբի մյուս անդամների հետ հետագա առերեսումների ժամանակ:

Ավելին, ինքս հատուկ դիտավորությամբ, 2012-2017 թթ. ընթացքում, ղեկավարելով Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ստիպել եմ իր կամքին հակառակ սեփական ճամպրուկում թաքցնելու եղանակով Ստրասբուրգ և Բրյուսել տեղափոխել հանցավոր խմբի կողմից հրատարակված հակաադրբեջանական գրականություն, ցանկություն ունենալով այդկերպ վերջինիս ևս ներգրավել հանցավոր խմբի կազմում: Սույնով հավաստում եմ, սակայն, որ այդ ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ, ու վերջինս տեղյակ չի եղել իր ճամպրուկով Ստրասբուրգ ու Բրյուսել փոխադրվող գրականության հակաադրբեջանական բովանդակությանը:

Հանցավոր խմբի գործունեության հարյուրավոր այլ դրվագների, նրանում ներգավված տասնյակ «անկիրթ» ու «ոչ կառուցողական» անձանց հանցավոր գործունեության մասին մանրամասները թողնելով հետագա գրավոր ցուցմունքներիս, սույն հաղորդմամբ հավաստում եմ, որ գիտակցում եմ կատարածիս մեղքի ողջ ծանրությունը, պատրաստ եմ ողջ ծավալով համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ բացահայտելու իմ, Արա Սաղաթելյանի և հանցավոր խմբի այլ պարագլուխների տարիներով կատարած հանցագործությունների ամբողջ պատկերը: Ավելորդ է ասել, որ զղջում եմ կատարածիս համար, թեև պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը:

Փա՜ռք մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Փա՜ռք մեր ժամանակների խելք, խիղճ ու պատիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Փա՜ռք «Իմ քայլը» դաշինքին: Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք:

Հ.Գ. Հումորից զուրկ ընթերցողներին խորհուրդ է տրվում կարդալ ու առաջ անցնել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը
Ամենադիտված