ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ավարտեցին ակցիան։ Նրանք հայտարարեցին, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու։
Նրանք նախ եղան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, ապա` «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան, որտեղև նրանց հաջողվեց ներխուժել համալսարան։
Հավելենք նաև, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: