Փաշինյանը կառավարության անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացման հեռանկարները
ՏեսանյութերԳիտությունը, հատկապես բնական եւ տեխնիկական, կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Հայաստանում գիտության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և այս համատեքստում պատեհ է համարել քննարկել այն մեխանիզմները, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը:
«Ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ և ինչպես ապահովել ականավոր գիտականների գործի արդյունավետ շարունակությունը: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է և այսօր պետք է փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ»,-ընդգծել է Փաշինյանը: