«Իրավունք»․ «Սյունիքի համայնքապետերը ձերբակալվել են Փաշինյանի հրահանգով» «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը որոշել է Մոսկվայում «հաճելին օգտակարի հետ զուգակցել» ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի» Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ արձակվեց Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը Իշխանության անհապաղ հեռացումը երկրում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք» «Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա». Արտակ Թովմասյանը Գյումրիում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ (տեսանյութ) Երևանում բախվել են Toyota-ն և Nissan-ը. կա վիրավոր Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է 

Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները. Այվազյան

Արտաքին Քաղաքական

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: 

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից: «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը:

Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»:

Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»:

Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և  կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք»․ «Սյունիքի համայնքապետերը ձերբակալվել են Փաշինյանի հրահանգով»«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը որոշել է Մոսկվայում «հաճելին օգտակարի հետ զուգակցել»Մանվել Փարամազյանն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել. փաստաբան ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի» «Ընտանիքը պետության հիմքն է». Մհեր Արմենիան կնոջ հետ լուսանկար է հրապարակել ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ. Yerkir.am Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում. ԲԴԽ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ արձակվեց Ինչպես է ոստիկանը ցուցմունք վերցնում Իգոր Խաչատուրովից (լուսանկար) Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունըԻշխանության անհապաղ հեռացումը երկրում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք» «Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա». Արտակ Թովմասյանը Գյումրիում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ (տեսանյութ) Երևանում բախվել են Toyota-ն և Nissan-ը. կա վիրավոր Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյան Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը. Գեղամ Մանուկյան Ձերբակալվածների վրա հենց հիմա «կարվում է» խուլիգանության քրեական հոդված. Ռուբեն Մելիքյան Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը. Գերմանիայի պետնախարարԴատախազության առջև ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին ընդունել ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան Թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի․ Ներքին Խնձորեսկի համայնքապետարան  Սյունիքի մարզի ոստիկանները սա տարել են Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որպեսզի նրա որդուն ծանուցեն ներկայանալ քննչական կոմիտե. Ամրամ ՄակինյանԻնչպես է արջը վազում հեծանվորդի հետևից (տեսանյութ)Ի՞նչ չափանիշներով են զուգընկեր ընտրում կանայք և տղամարդիկ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով Ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին (տեսանյութ) Ռուս խաղաղապահները 200տ հումանիտար բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին․ Մեղրիի քաղաքապետի պաշտպան ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)Մեր համերաշխությունը և աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին․ ՀՀԿ Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվելԴատախազության շենքի բակից բերման ենթարկվեցին շուրջ տասնյակ քաղաքացիներԴադարեցնում ենք ակցիան. ոստիկան է վատացել. Արծվիկ Մինասյան Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. Գեղամ Մանուկյան Դատախազության դիմաց պատ կազմած ոստիկաններից մեկի առողջական վիճակը վատացավ (տեսանյութ, լուսանկար)Բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Ես հիմա էլ եմ ուղաթիռով գնում, մարզպետ եղած ժամանակ էլ, հետո ի՞նչ. Վահե Հակոբյան. ArmLur.amՓաշինյանի կորտեժն է անցնում. զայրացած վարորդները ձայնային ազդանշան են տալիս (տեսանյութ) Նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետին և ձայնագրել․ խոստանում եմ գտնել իրականացնողներին. Միքայել Մինասյան Արթուր Դավթյանին 20 րոպե ժամանակ ենք տալիս. Արծվիկ Մինասյան Երևան քաղաքի փողոցներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Փաշինյանը թող ցերեկով գար, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ Սյունիքն անվտանգ է. Շուռնուխի ղեկավար Քաղաքացիները երթով շարժվում են դատախազություն (տեսանյութ) Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից. ՊՆ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Արա Զոհրաբյան
Ամենադիտված