Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները. Հայկ Կոնջորյան
ԲլոգոսֆերաԱյսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում բարձրացրի հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ կատարելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։