Փաշինյանին օր ու արեւ չենք տալու. քաղաքացիները փակել են Ազատություն պողոտան
ՀասարակությունԵրևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են:
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են փողոցներ:
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները սկսեցին բարձրախոսով հայտարարել, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից եւ հորդորեցին բացել ճանապարհը: Ակցիան իրականացնող քաղաքացիները բացեցին ճանապարհը:
Բացի այդ, քաղաքացիները մտել են մետրոյի կայարաններից մեկը եւ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով թույլ չէին տալիս, որ գնացքի դռները փակվեն եւ այն շարժվի: