Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին․ Անդրանիկ Թևանյան
Բլոգոսֆերա«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին ու թույլ չտալ քաղաքական դիակ Նիկոլին մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։
Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում, Նիկոլի սիրտը հայի արյուն է ուզում։
Նիկոլը պետք է հեռացվի և վե՛րջ»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։