Պատմական օր է այսօր և Հայաստանի ճակատագիրը վճռվում է հենց այսօր. Հայկ Մարտիրոսյան
BlogosphereՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է․ Պատմական օր է այսօր և Հայաստանի ճակատագիրը վճռվում է հենց այսօր։
«Դեռևս երեկ խստորեն քննադատած լինելով Օնիկ Գասպարյանին` ելնելով իր այսօրվա արած քայլի կարևորությունից և բացառիկ անհրաժեշտությունից` անվերապահորեն սատարում եմ նրան և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբին ու բանակին։
Զինվորականները ուշ են նախաձեռնում երկրի փրկության գործը, բայց լավ է ուշ` քան երբեք։
Բոլրին համակիրներիս խնդրում եմ դուրս գալ փողոց և մասնակցել սինլքոր դավաճանի հեռանալու գործընթացին։
Պահը ճակատագրական է։ Այսպիսի գործընթացներ այլ երկրներում ևս տեղի են ունեցել։ Եվ ես երկու ելք եմ տեսնում. փրկություն կամ կործանում։
Պատմական օր է այսօր և Հայաստանի ճակատագիրը վճռվում է հենց այսօր։
Բոլորը` դեպի փողոցներ և բոլորով սատարենք հայկական բանակին»։