Հրապարակում հավաքվելը նպատակ ունի թույլ չտալ որևէ բախում. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյան
ПолитическиеՎերջին օրերի ընթացքում և հավաքների ընթացքում բազմիցս արել են որոշ գործողություններ, եղել են բախումներ, վարչապետի դիրքորոշումը պաշտպանող քաղաքացիների վրա են հարձակվել: Եղել են նման դեպքեր, բայց կարծում եմ այսօր չի լինի, լինելու դեպքում ոստիկանությունը կամ քաղաքացիներն արագ կկանխեն, որովհետև այստեղ հավաքվում են հանրապետության այն քաղաքացիները, որոնց հետաքրքրում է միայն պետական շահը: Նրա խոսքով, սա հենց այն նպատակն է հետապնդում, որ հանրապետությունում որևէ բախում, որևէ լարված վիճակ չլինի,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր Հանրապետության հրապարակում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: