Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Ատալանտային»
SportՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Ռեալը» հաղթեց իտալական «Ատալանտային»:
Բերգամոյում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Ֆերլան Մենդին: 17-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Ռեմո Ֆրեյլերը: «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը մնաց պահեստայինների նստարանին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մադրիդում՝ մարտի 16-ին: