«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի հորը Բրազիլիայում մահացած են գտել
SportԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերի հայրը ՝ Ջոզե Բեկերը, մահացած է հայտնաբերվել Բրազիլիայում։
«Մեծ ցավով տեղեկացանք մեր նախկին դարպասապահներ Ալիսոնի և Մուրիելի հոր՝ Ջոզե Բեքերի մահվան մասին: Ակումբը մաղթում է, որ մահացածի ընտանիքն ու ընկերները ամուր լինեն այս դժվար պահին», - ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ ESPN- ի՝ 57-ամյա Ջոզե Բեքերը գնացել է լողալու ամբարտակի մոտ և անհայտ կորած է ճանաչվել տեղական ժամանակով՝ ժամը 17: 00-ի սահմաններում: Բեքերին գտել են հինգշաբթի գիշերը: Բրազիլացի Ալիսոնը 2018-ին տեղափոխվեց «Լիվերպուլ» իտալական «Ռոմայից», իսկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ FIFA֊ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դարպասապահ 2019-ին: