Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել
ForeignՌուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Հայաստանում գործող օրենսդրության շրջանակներում ակնկալում է իրավիճակի շուտափույթ կայունացում։ Նա հայտնել է, որ ռուս սենատորները կապի մեջ են իրենց հայ խորհրդարանական գործընկերների հետ: «Մենք, իհարկե, մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում ընթացող իրադարձություններին: Մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք իրավիճակի շուտափույթ կայունացում սահմանադրության և գործող օրենսդրության շրջանակներում: Մենք կապի մեջ ենք մեր հայ խորհրդարանական գործընկերների հետ», - ՏԱՍՍ-ին ասել է Կոսաչովը: Նա հավելել է, որ ընթացիկ իրադարձությունները համարում է ինքնիշխան Հայաստանի զուտ ներքին գործը: