Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 

Վազգեն Մանուկյանը կոչ է արել «Իմ քայլի» պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից

Քաղաքական

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․

««Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ,

Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում:
Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար:

Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ:
Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք ստանձնեցիք իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը:

Ցավոք, եղավ ճիշտ հակառակը:

Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը:

Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու:

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա:

Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը:

Հ.Գ.
Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը
Ամենադիտված