Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար)
ОбществоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները և ընդդիմադիր քաղաքական գործիչները շարունակում են նստացույցը Երևանի Բաղրամյան պողոտայում:
ԼՈւՐԵՐ.com-ի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցներին է այցելել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները հայտարարել են անժամկետ հանրահավաքի մասին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։
Բաղրամյան պողոտայում արդեն վրաններ են տեղադրվել, որտեղ կգիշերեն ցուցարարները: