ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ՀՀ ԶՈւ-ին չխառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանը
ИностранныйԱՄՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին և կարծում է, որ զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել սրման, ինչպես նաև խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքը, որ պետության զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը»,- ասել է նա:
Փրայսի խոսքով` ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել` արդյոք Հայաստանում ընթացիկ իրադարձությունները կհամարեն հեղաշրջման փորձ, թե ոչ: