«Ի՜նչ ուրախ եք, ինչպե՜ս եք հրճվում». Աննա Հակոբյանի լուսանկարը զայրացրել է օգտատերերին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթից և արժանացել քննադատության:
Օգտատերերին զայրացրել է այն, որ կադրում վարչապետի կինը ժպտում է:
«Ի՜նչ ուրախ եք, ինչպե՜ս եք հրճվում: Արցախից ազատվեցի՞ք, լավ է՞...թքած թէ 5000 զոհ ունենք, 10000 վիրավոր, կաթվածահար պետություն, լավ ա, չէ՞, ուրախ ա, չէ՞ ...,»- մեկնաբանություններում գրել է երաժիշտ Միքայել Ոսկանյանը:
Օգտատերերից մեկն էլ մեկնաբանել է. «Տիկին Հակոբյան լավ էլ ժպտում եք, դե ինչի չժպտաք որ, շրջապատված եք ձեր չորս երախայով, իսկ մի օր եկեք հորաքրոջս տուն ու կտեսնեք ինչ է նշանակում կորցնել իր մինուճար զավակին, ում 20 տարի փայփայել է, ազնիվ տղա մեծացրել, որ անգամ Հիպոկրատի երդումը դեռ չտված, կյանքի գնով գնացել է փրկելու վիրավորին։ Եկեք ու կտեսնեք ինչ է նշանակում գործից վերադառնալ դատարկ տուն, որտեղ իր որդու փոխարեն նկարն է միայն։ Կտեսնեք կնոջ, ով կորցրել է կյանքի բոլոր գույները, ապրելու իմաստը»։
«Ժպտում ես որովհետև երեխեքդ կողքերդ են, իսկ մենք...,»- գրել է մյուսը: