Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ընտրյալ ունի (լուսանկար) 3 ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն Ոչ ոք չպետք է հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել․ Սասուն Միքայելյան «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Բա չիմացաք, Շամշադինում գիշերն ազռներն ուզեցել են դիրքեր վերցնել․ Գևորգ Աճեմյան Իսկ ո՞վ է ասել, որ մենք մեր հողը կարող ենք մեկ անգամ ազատագրել... ․ Ռուբեն Մխիթարյան «Հերիք է մի սխալ քայլ եւ կարող ես սայթաքել ու ընկնել…». Սիրուշո «Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան ԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր (ուղիղ) 

«Ես հայտնվել էի ընտրության առջև». Լևոն Արոնյանը հեռանում է երկրից

Բլոգոսֆերա

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է.

«Սիրելինե՛րս,

Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են:

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը:

Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե:

Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:

Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:

Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին:

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ:

Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ:

Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայողՍոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ընտրյալ ունի (լուսանկար)3 ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանությունՈչ ոք չպետք է հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել․ Սասուն Միքայելյան«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ ՍարգսյանըԲա չիմացաք, Շամշադինում գիշերն ազռներն ուզեցել են դիրքեր վերցնել․ Գևորգ ԱճեմյանԻսկ ո՞վ է ասել, որ մենք մեր հողը կարող ենք մեկ անգամ ազատագրել... ․ Ռուբեն Մխիթարյան«Հերիք է մի սխալ քայլ եւ կարող ես սայթաքել ու ընկնել…». Սիրուշո«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ ՔոչարյանԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր (ուղիղ)Վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Շուշիի ազատագրումից շուրջ 28 տարի հետո այն նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր ՀասրաթյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդՏարեց կինը պատվաստավել է «AstraZeneca»-ով, որից հետո սարսափելի վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին. նրանց տեղում ձերբակալել ենՄայիսի 8-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպըԿա 1 զոհ և 1 վիրավոր․ կրակոցներ ԵրևանումԿոմանդոսին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեցՓաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին․«168 ժամ»Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Փաստ»«Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը․«Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին․ «Հրապարակ»Հանրայինի «սև ցուցակը». «Փաստ» Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ»Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է․ «168 ժամ»Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են․ «Հրապարակ»Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը․«Հրապարակ»Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. «Ժողովուրդ»Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել. «Փաստ»Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում ԼՀԿ-ի վրա. «Փաստ»Անաստասիա Վոլոչկովան բիկինիկով շպագատ է ցուցադրել սիրելիի օգնությամբ Մեն, ես այսօր քո ափերով էլի 15 սոսի տնկեցի ու էլի մեծ Եռագույնը բարձրացրի մեր չքնաղ Լոռիում. Կարին ՏոնոյանԵրուսաղեմում տեղի են ունեցել անկարգություններ հավատացյալների մասնակցությամբ (տեսանյութ) Չբարձրաձայնել այլևս չի ստացվում․ Արտակ Հովհաննիսյան Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան Վիճաբանություն-ծեծկռտուք Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք» Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատարին Երևանում կրակոցներ են հնչել. պարզվել է` հեղինակը 36-ամյա կին էԽնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին․ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի պարզաբանումը Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա«Սա Ստեփանակերտի արվարձանն է․ պիտի սպասենք, որ թուրքն իր ճանապարհը հանգիստ անցնի» (տեսանյութ)Եթե մայիսի 9-ին գնաս Եռաբլուր, բախումներ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ Yerevan.today Տխրում եմ` տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ. Էրդողան ՀՀ մի շարք վայրերում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է «գալո». Սուրենյան Թշնամու ներկայությունը ամայացրել է լճափը. մարդկանց աչքը վախեցած է․ մոտ է թշնամին (տեսանյութ)
Ամենադիտված