Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են
СпортՀայտնի են բոլոր 16 թիմերը, որոնք դուրս են եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ:
Չորեքշաբթի և հինգշաբթի կայացած 1/16 եզրափակչի պատասխան խաղերի արդյունքում՝ այդ թիմերն են «Տոտենհեմը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Վիլյառեալը», «Գրանադան», «Այաքսը», «Միլանը», «Ռոման», «Շախտյորը», «Դինամոն», «Մոլդեն», «Ռեյնջերսը», «Օլիմպիակոսը», «Յանգ Բոյսը», «Սլավիան»:
Ուրբաթ օրը Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա Եվրոպայի լիգայի հաջորդ փուլի վիճակահանությունը: 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 11-ին, պատասխանները՝ մարտի 18-ին: